Իրանի սահմանին 2 զինծառայող է սպանվել
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետության սահմանին 2 սահմանապահ զինվորական է սպանվել: Սահմանապահները սպանվել են շաբաթ օրը Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս սահմանամերձ շրջանի տարածքում պարեկություն կատարելիս, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Արեւմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ զորքի հրամանատարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանում, սահմանները հսկելու ընթացքում, սպանվել է սահմանապահ գնդի երկու զինծառայող:
Սալմաս շրջանը արեւմուտքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, իսկ հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիային:
Դեպքի մանրամասները հայտնի չեն: Դրանց մասին ավելի ուշ համապատասխան գերատեսչությունները հայտարարություն կտարածեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



