Քաբուլի մարզադաշտում կրիկետի խաղի ժամանակ պայթյուն է որոտացել. հաղորդվում է երկու զոհի մասին
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի իշխանությունները հայտնել են նախօրեին մայրաքաղաք Քաբուլում կրիկետի խաղի ժամանակ ձեռքի նռնակի պայթյունից երկու զոհի մասին՝ հայտարարելով, որ պայթյունի հետեւանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել մարզադաշտում, հաղորդում է AP-ն:
Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը։
Պայթյունի հետեւանքով 13 մարդ է վիրավորվել։
Քաբուլում շտապօգնության իտալական հիվանդանոցը հաստատել է, որ 12 վիրավորներ հոսպիտալացվել են, իսկ եւս մեկ պացիենտ բուժվել եւ դուրս է գրվել։
Պայթյունի պատճառով կրիկետի Band-i-Amir Dragons եւ Pamir Zalmi թիմերի խաղը կարճ ժամանակով դադարեցվել է, բայց հետո վերսկսվել է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



