Կրակոցներ Սևանի թերակղզում
SOCIETYԱյսօր երեկոյան Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր մեկնած իրավապահները զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։
Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Այժմ իրավապահները ենթադրյալ վիճաբանության վայրն են ճշտում, որտեղից վիճաբանողները հեռացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակում, հայտնում է կայքը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



