Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ պատվիրակության ղեկավարը պարտավոր է արձագանքել արդարադատության ոլորտում կատարվող խայտառակությանը.Վ. Հակոբյան

POLITICS

Սահմանային սրացումների, տարածաշրջանում ակտիվացած գործընթացների, իրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումների ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, կրկին ակտիվացել են միջադեպերը սահմաններին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել Արցախում  Տոնաշեն, Կարմիր Շուկա, Թաղավարդ համայնքների ուղղությամբ, ըստ մամուլում առկա հաղորդագրությունների, Հայաստանի հետ սահմանին՝ արևելյան դիրքերի ուղղությամբ: Ի՞նչ կարող է նշանակել այս սրացումը, և կա՞ արդյոք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Ցավոք, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ միշտ կա և մենք բազմիցս այդ մասին ասել ենք: Ադրբեջանը չի հրաժարվում իր ագրեսիվ հռետորաբանությունից ու հարկադրանքի քաղաքականությունից:

Ալիևի ախորժակն օր օրի աճում է, դրան նպաստում է նաև Անկարայի աջակցությունը: Արդեն բացահայտ թուրքական կողմը հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացվելը կախված է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունից: Բնական է չէ՞, որ Ադրբեջանն այս պարագայում պիտի ավելի կոշտացնի իր դիրքորոշումը, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունը դրան որևէ կերպ չի հակադրվում:

Չի բացառվում, որ հերթական անգամ կան ինչ-ինչ բանավոր կամ գրավոր գաղտնի պայմանավորվածություններ կամ Հայաստանի իշխանության կողմից տրված խոստումներ, և այժմ Ադրբեջանը զենքի ուժով, սպառնալով ու վախեցնելով փորձում է դրդել Փաշինյանին կատարել այս խոստումները:

Պատահակա՞ն էր Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը, որտեղ նա խոսեց Արցախից զորքերի դուրս բերման մասին ու խոստացավ, որ այլևս Հայաստանից զորակոչ Արցախ չի լինելու: Հասկանու՞մ է արդյոք Արմեն Գրիգորյանն՝ ինչ զգայուն ու նուրբ թեմայի մասին է խոսում և ինչ ազդեցություն ու հետևանքներ կարող է ունենալ ամեն բառը: 

Եվ այս պահանջները չեն ավարտվելու, քանի դեռ Հայաստանի ղեկին մարդիկ են, որոնք պատրաստ են ցանկացած զիջումների սեփական իշխանությունն օր ավել պահելու համար: Այդ թվում՝ պատրաստ են Ադրբեջանի հետ միասին ահաբեկել սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով ու դրդել լուռ համաձայնելու նոր զիջումների:

Չնայած ամառային ամիսներին՝ ականատես ենք լինում բավական ակտիվ քաղաքական գործընթացների ու շփումների: Ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը և ի՞նչ ակնկալել մոտ ապագայում:

Այո, իսկապես քաղաքական գործընթացների ակտիվությունը չի թուլանում, եթե չասենք հակառակը՝ աճում է: Դա բացատրվում է նաև արտաքին դերակատարների շահերով ու նպատակներով: Մասնավորապես, այսօր ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է օգտվել ՌԴ ուշադրության շեղումից՝ պայմանավորված Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ զարգացումներով, և մեծացնում է ակտիվությունը մեր տարածաշրջանում:

Դա են վկայում ակտիվ այցերը, այդ թվում՝ մեղմ ասած ոչ սովորական, բազմաթիվ հեռախոսազրույցները, ակտիվ միջնորդական ջանքերը, որոնց արդյունքներից մեկը Թիֆլիսում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումն էր՝ առաջին անգամ առանց միջնորդի:

Արևմուտքը շտապում է իր ազդեցությունն ու ներգրավվածությունը մեծացնել այն գործընթացներում, որոնք պատերազմից անմիջապես հետո սկսվեցին ՌԴ միջնորդությամբ: Այդ կերպ՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն փորձում են հնարավորինս փոքրացնել ՌԴ ազդեցությունը կամ նույնիսկ դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից: Դրանով է պայմանավորված նաև Արևմուտքի մեծ հետաքրքրությունը Հայաստան-Թուրքիան երկխոսությամբ:

Այս ամենը, բնականաբար, չի վրիպում ՌԴ ուշադրությունից, և Մոսկվան, իր հերթին, քայլեր է ձեռնարկում որպես միջնորդ արդյունքներ արձանագրելու համար:

Հետևաբար, գործընթացների ակտիվությունը բնական է և մտավախություն առաջացնող, քանի որ չի բացառվում, որ միջնորդները փորձեն արագ արդյունքների հասնել, այդ թվում՝ միջանկյալ արդյունքների: Իսկ Հայաստանի իշխանությունը բոլորս արդեն հասկացել ենք, որ այդ ճնշան ներքո ոչ թե ձգտելու է երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, այլ սեփական իշխանությունը երկարացնել: Դա կարող է հանգեցնել նոր անցանկալի զարգացումների, որոնց մասին կիմանանք արդեն պոստ-ֆակտում:

Ասել եմ բազմից ու կրկնում եմ՝ այս իշխանության օր ավել պաշտոնավարելն ավելի է մեծացնում մեր երկրի ու ժողովրդի համար խնդիրները և անդառնալի դարձնում կորուստները:

Անդրադառնանք մեկ այլ թեմայի՝ իրավական ոլորտում զարգացումներին: Ինչպե՞ս եք գտնահատում այս ոլորտում տեղի ունեցողը, այդ թվում՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու չնայած առողջական խնդիրներին՝ խափանման միջոցի անփոփոխությունը:

Ընդդիմության նկատմամբ քրեական գործերը հարուցվում են նրանց և ընդդիմադիրներին առհասարակ լռեցնելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Դատարաններն այսօր ակնհայտ քաղաքական պատվեր են կատարում: Այս մարդիկ քաղբանտակյալներ են:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում սառը ցնցուղ դարձավ որոշ դատավորների համար, սակայ նույնիսկ Արմեն Գրիգորյանի դեպքից հետո այսօր կան դատավորներ, որոնք շարունակում են անշեղորեն քաղաքական պատվեր կատարել՝ այդ թվում նաև չփոխելով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խափանման միջոցը:

Այս շաբաթ դատարանը, ի դեմս դատավոր Ֆարխոյանի, մերժեց Արամ Գասպարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Արամ Գասպարյանի հանդեպ հարուցված քրեական գործը լիովին շինծու է, նրան կալանավորել են առանց որևէ իրական հիմնավորման՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այժմ էլ հրաժարվում են փոխել խափանման միջոցն՝ անկախ նրանից, որ մարդն ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, որոնց հետ կալանքն անհամատեղելի է:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ: Եվ Արևմուտքը, առաջին հերթին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, որը դժվարանում է ասել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պարտավոր է արձագանքել արդարադատության ոլորտում կատարվող խայտառակությանը:

Հայաստանի ժողովրդավարությունը գովերգող ու Հայաստանի իշխանությանն աջակցություն հայտնող եվրոպական կառույցները պետք է գիտակցեն, որ հանուն այսրոպեական շահի հիմնարար արժեքների ոտնահարումը երկարաժամկետ հեռանկարում վնաս է հասցնում ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Վնաս, որը վերականգնելը հեշտ չի լինելու:

Անդրադառնանք տնտեսությանը: Իշխանությունը պնդում է, որ ամեն ինչ լավ է, տնտեսությունն աճում է,  մարդիկ ավելի լավ են ապրում, մինչդեռ իրականության մեջ տրամագծորեն հակառակ պատկերն է: Ինչպե՞ս է սա հնարավոր: Ո՞րն է տնտեսության իրավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը:

Պատասխանը պարզ է. իշխանությունն անդադար մանիպուլացնում է իրավիճակը: Օրինակ՝ մի կողմից թմբկահարվում է աշխատատեղերի ռեկորդային աճը, մյուս կողմից՝ ունենք սովի ու աղքատության մակարդակի աճը: Ուշադրությո՛ւն, ես խոսում եմ պաշտոնական վիճակագրությունների մասին: Մեկը մյուսին հակասող, բայց զուգահեռաբար  արձանագրված թվային տվյալների մասին: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Խնդիրը նրանում է, թե այդ դրական ռեկորդային ցուցանիշները, որ արձանագրվել են և որոնք իշխանության ղեկին գտնվողներն անընդհատ թմբկահարում են, մեզանից դուրս տեղի ունեցող գործընթացների արդյունք են: Այսինքն այս իշխանության հետ որևէ առնչություն չունեն: Ես ի նկատի ունեմ, օրինակ նույն օտարերկրացիների մեծ հոսքերը Հայաստան, ինչի արդյունքում ծառայությունների ծավալն ավելացել է: Ի՞նչ կապ ունի իշխանության քաղաքականության հետ. զրո առնչություն:

Փոխարենն ունենք գնաճի այս ֆոնին մարդկանց սոցիալական խնդիրներին շարունակաբար լուծում չտալը: Ունենք իբրևէ թե մարդկանց բեռը թեթևացնող գործողությունների իմիտացիա:

Տնտեսությունն այսօր, իմ գնահատմամբ, ռիսկային գործոնների ազդեցության տակ է: Անգամ այդ դրական գործոններն են շատ ռիսկային, քանի որ ցանկացած պահին կարող են էլ չլինել: Այս հարցերին «Վերծնվող Հայաստանի» մեր գործընկերները պարբերաբար անդրադառնում են  շատ ավելի մանրամասն ու առարկայական:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia