«Բարսելոնայի» նախագահ․ Մենք կյանքի կկոչենք Մեսիին վերադարձնելու ձգտումը
SPORTԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրված անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին վերադարձնելու հարցում։
«Հասկանալի է, որ Լեոյի կարիերայի փուլը «Բարսելոնայում» չի ավարտվել այնպես, ինչպես կցանկանայինք։ Ես պատասխանատվություն եմ զգում այդ իրավիճակի համար, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր ավարտ էր։
Մենք կյանքի կկոչենք Մեսիին վերադարձնելու ձգտումը։ Մենք բարոյական պարտք ունենք։ Կցանկանայի, որ Մեսիի կարիերայի ավարտը լիներ «Բարսելոնայում», որպեսզի նրան ծափահարեն կյանքի բոլոր հարթություններում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։
Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



