Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Հինգշաբթին և ուրբաթը շաբաթվա լավագույն օրերն են, կարևոր հանդիպումները նշանակեք այդ օրերին. ընթացիկ շաբաթվա աստղագուշակ

LIFE

Youth.tert.am-ը գրում է.

Ի՞նչ է Ձեզ սպասվում ընթացիկ շաբաթվա ընթացքում կարդացեք ստորև։

ԽՈՅ

Շաբաթը շատ լարված է: Ստիպված կլինեք միաժամանակ մի քանի գործ ձեռնարկել: Շաբաթվա վերջում ձեզ գերհոգնած կզգաք, ուստի աստղերը խորհուրդ են տալիս շաբաթ և կիրակի օրերին հանգստանալ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի հնարավոր է հանդիպեք վաղեմի ընկերներից որևէ մեկին, որը նորից փորձեր կանի վերականգնելու երբեմնի մտերմիկ հարաբերությունները: Հինգշաբթին և ուրբաթը լի են խոստումնալից իրադարձություններով:

ՑՈՒԼ

Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս ուշադիր լինել գնումներ կատարելիս. չի բացառվում, որ անզգուշաբար մեծ գումար կորցնեք: Մի սրտնեղեք ամեն մի դատարկ բանից. ձեր ընկերներն ընդամենը խորհուրդ են տալիս, ոչ թե պարտադրում իրենց կարծիքը: Շաբաթվա սկիզբը ձանձրալի կանցնի, իսկ ահա երկրորդ կեսից քիթ սրբելու ժամանակ չեք ունենա: Կլինեն գործնական առաջարկներ: Դրանցից մեկը կարող է հեռանկարային լինել, եթե միայն ձեզ չխանգարեն: Ուրբաթը կոնֆլիկտային օր է: Հանգստյան օրերին զբաղվեք տան գործերով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ մեծ հաջողություններ ու բարձունքներ են սպասում: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ չվատնել մանր-մունր գործերի վրա և ավելի կարևոր գործերով զբաղվել: Մի առաջնորդվեք «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Շատ ավելի լավ կլինի, եթե որդեգրեք «միակը, բայց լավագույնը» տարբերակը: Ավելի նպատակասլաց եղեք մի վհատվեք ու ճիշտ որոշում կայացրեք: Հինգշաբթին և ուրբաթը շաբաթվա լավագույն օրերն են. կարևոր հանդիպումները նշանակեք այդ օրերին:

ԽԵՑԳԵՏԻՆ

Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել բամբասանքներին ու մեղադրանքներին: Հիշեք, որ ձեզ համակրողների բանակն ավելի մեծ է: Սիրելի մարդու հետ շփումները մեծ լիցքեր կհաղորդեն ձեզ, սակայն մի տարվեք տպավորություններով և ավելի իրատես եղեք: Ձեզ նորանոր հաղթանակներ են սպասում, ինչը, սակայն, շատերի նախանձը կշարժի: Թե° այս շաբաթը, թե° եկող շաբաթները խոստումնալից են անձնական նոր հարաբերություններ սկսելու համար: Գուցե եկել է այն ժամանակը, որ ձեր կողքին կլինի այն միակը, որին սպասել եք տարիներ շարունակ: Շարունակեք հաղթականորեն քայլել առաջ` առանց հետ նայելու: Շաբաթն ու կիրակին նվիրեք ձեր հանգստին:

ԱՌՅՈՒԾ

Թույլ մի տվեք, որ հոգեկան ընկճվածությունը կլանի ձեզ: Աշխատեք հնարավորինս ուրախ անցկացնել ժամանակը: Շատ եղեք ընկերների շրջապատում, հատկապես նրանց հետ, ովքեր անկեղծորեն ուրախանում են ձեր հաջողություններով: Շաբաթվա առաջին կեսը ծանրաբեռնված է: Կլինեն հանդիպումներ և հեռախոսազանգեր, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ ձեր գործերի հաջողության համար: Հինգշաբթիից սկսած` համեմատաբար ազատ կլինեք.  մտքերն ի մի բերելու և նոր որոշումներ կայացնելու համար ամենահարմար ժամանական է:

ԿՈՒՅՍ

Աստղերը խորհուրդ են տալիս ավելի նախաձեռնող լինել: Դուք կարող եք լինել իրավիճակի տերը, եթե ավելի համարձակ և ինքնավստահ լինեք: Շատ խնդիրներ կլուծվեն այս շաբաթ, շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանները: Մի վհատվեք, եթե ինչ-որ բան ձեր սրտով չէ: Թույլ մի տվեք որոշ մարդկանց` ոտնահարել ձեր իրավունքները: Շաբաթը նպաստավոր է նոր հարաբերություններ սկսելու համար: Մի փորձեք մեկնաբանել երազները. դրանք խաբուսիկ են: Շաբաթն ու կիրակին անցկացրեք տանը, զբաղվեք տնային գործերով: 

ԿՇԵՌՔ

Շաբաթն ամենահարմար շրջանն է հաշտվելու այն մարդկանց հետ, որոնց ժամանակին ՙհեռացրել՚ եք ձեր կյանքից: Առաջին քայլն արեք ինքներդ. անպայման հաջողություն կունենաք: Աստղերը խորհուրդ են տալիս երկար-բարակ մտածելու փոխարեն վստահորեն անցնել գործողությունների: Մեծ եկամուտներ կունենաք: Հաջողություններ են սպասում անձնական հարաբերություններում: Ինչպես միշտ, այս շաբաթ ևս մի անտեսեք, թե ինչ է ՙասում՚ ձեր ներքին ձայնը: Շաբաթվա երկրորդ կեսից շատ ծանրաբեռնված կլինեք: 

ԿԱՐԻՃ

Այս շաբաթ մեծ հնարավորություններ կունենաք իրագործելու ձեր նպատակները: Միևնույն ժամանակ մի խուսափեք նոր գործեր ձեռնարկելուց: Ձեզ հաճելի օրեր են սպասում` լի բուռն իրադարձություններով և անակնկալներով: Երկուշաբթի կարևոր հեռախոսազանգ կլսեք: Երեքշաբթի կամ չորեքշաբթի շատ մոտ կլինեք երազանքի իրականացմանը, սակայն վերջին պահին հետ կկանգնեք ձեր որոշումից: Հանգստյան օրերը ծանրաբեռնված կանցնեն. զբաղված կլինեք առօրյա խնդիրները լուծելով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շաբաթը նպաստավոր է լրացուցիչ գումար վաստակելու համար: Հնարավոր է` գումար ստանաք հեռավոր երկրում ապրող բարեկամից: Միևնույն ժամանակ մեծ է նաև գումար կորցնելու վտանգը: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել անձնական հետաքրքրություններին: Երկուշաբթի, երեքշաբթի օրերին հանդիպում կունենաք պաշտոնավոր անձի հետ£ Ձեզնից է կախված, թե ինչ նշանակություն կունենա այդ հանդիպումը ձեր հետագա գործերի հաջող ընթացքի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Կան մարդիկ, ովքեր ձեր օգնության կարիքն են զգում: Եղեք նրանց կողքին: Շաբաթը ծանրաբեռնված է. զբաղված կլինեք հազար ու մի կարևոր ու ոչ այնքան կարևոր գործերով: Բայց հիշե°ք` մի ձեռքով երկու ձմերուկ չեք կարող բռնել. աշխատեք առանձնացնել գլխավորն ու երկրորդականը: Թեթևակի խնդիրներ կունենաք աշխատավայրում, սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Հնարավոր են նոր ծանոթություններ և սիրային կապեր:

ՋՐՀՈՍ

Ղեկավարների կողմից գովասանքի կարժանանաք: Կգնահատվի ձեր նվիրվածությունն ու բծախնդրությունը աշխատանքի նկատմամբ: Շաբաթվա սկիզբը խոստումնալից է. հնարավոր են գործնական նոր առաջարկություններ: Երկրորդ կեսից հնարավորություն կունենաք կարգավորելու անձնական հարցերը: Հինգշաբթին և ուրբաթը կոնֆլիկտային օրեր են: Զգուշացեք տհաճ խոսակցություններից, խուսափեք անհիմն մեղադրանքներից:

ՁԿՆԵՐ

Օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը ողջունելի է, սակայն... ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Սովորեք նաև մերժել: Աստղերը խորհուրդ են տալիս վերջապես հանել վարդագույն ակնոցն ու իրականությանը նայել բաց աչքերով: Հինգշաբթի կամ ուրբաթ օրը հնարավոր է ձեզ այցելեն վաղեմի ծանոթները: Նրանց հետ շփումը դրական լիցքեր կհաղորդի, սակայն չմոռանաք շաբաթվա նշանաբանը` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. թույլ մի տվեք, որ չարաշահեն ձեր բարությունը:

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season