Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում շարունակվում են չորս կարեւորագույն ջրամբարների կառուցման աշխատանքները

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հրապարակել է Հայաստանում կառուցվող չորս՝ Վեդու, Կապսի, Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների կառուցման՝ 2015թ-ի աշխատանքների հաշվետվությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, Վեդու ջրամբարի մասով ավարտվել է Զար­գաց­ման Ֆրանսիական գոր­ծա­կալության և ՀՀ ֆինանսների նախարարութ յան միջև 75 մլն Եվրո արժողությամբ վար­կային համաձայ­նա­գրի  բանակցային փուլը: ՀՀ կառավարությունը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը: 

Վեդիի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի  և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը  29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդու ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ–երի կող­մից սպասարկվող համայնքները:

Վեդիի ջրամբարը նախագծվել է 1991թ, Արարատյան հարթավայրի 4,0 հազ. հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ. հա` մեխանիկական ոռոգման փոխարինում  ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդ­յուն­քում տարեկան կխնա­յվի շուրջ 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա:

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը պատրաստ է, իսկ ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2016 թվականի ապրիլին: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կսկսվի այդ կառուցվածքների մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ավարտից հետո՝ 2016 թվականի ապրիլին:

Կառուցվող պատվարը կունենա  85 մ բարձրություն, 29 մլն մ3 ծավալ, արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 4 տարի:

Երկրորդ փուլով նախա­տես­վում են իրա­կա­նացնել խողովա­կա­շարի և ոռոգման ներտնտեսային ցանցերի  կառուց­ման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:

Ներկայումս սպասվում է ֆրանսիական կողմից համաձայնագրի բնօրինակի ստացումը, որպեսզի այն ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Կան բավարար պայմաններ համաձայնագիրը մինչև տարեվերջ ստորագրելու համար:

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թվականին. իրականացվել է  միայն  20մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք:

Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդյունքների համաձայն՝

  • 1-ին փուլ՝  Կապսի ջրամբարի կառուցում՝ 55 մ պատվարի բարձրությամբ, 25 մլն մ3  ծավալով Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության և շին. տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60,0 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50,0 մլն եվրո:
  • 2-րդ փուլ՝ Ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի և նոր տեխնոլոգիաների տեղադրման մանրամասն նախագծման, շինարարության և շին. տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 70,0 մլն Եվրո:

Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա:

Ծրագրի շրջանակներում հաշվետու տարում իրականացված «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցման» տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններն ավարտվել են: 2015 թվականի վերջին սկսված մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2017 թվականի երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը: Վերջինիս ավարտը նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերին:  

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 4 տարի:

Եղվարդի անավարտ ջրամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզում, նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն մ3 ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով՝ 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման  համար:

Սևջուր գետի ջրային պաշարների կտրուկ նվազման հետևանքով ներկայումս առաջարկվում է մշակվել ջրամբարի վերականգնման նոր տարբերակ, որի հիմնական ջրաղբյուրը կհանդիսանա  Հրազդան գետը՝ գարնանային ամիսներին ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի  միջոցով:

Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90,0 մլն մ3 ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32մ և 14մ: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս  եղանակի և ներկայումս շահագործվող թվով ինը պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան  խնայելով  28,6 մլն.կվտ.ժ  էլեկտրաէներգիա, ինչպես  նաև սակավաջուր Սևջուր գետի  սպասարկման տակ գտնվող 5.5 հազ հա հողատարածքներում  կբարձրանա ջրապահովվածության  մակարդակը:  

Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով 2014 թվականի հունիսից սկսվել են նախնական իրագործելիության ուսումնասիրությունները` երկու փուլով և ավարտվել 2015 թվականի հունիսին:

Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն  2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները:

Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը գարնանից սկսել է Եղվարդի ոռոգման ծրագրի լիարժեք լայնածավալ կիրառելիության ուսումնասիրությունը, իսկ ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, որի շինարարության ընդհանուր տևողությունը պլանավորված է 5 տարի: 

Մաստարայի ջրամբարը գտնվում է Արմավիրի մարզում՝  Սելավ Մաստարա  գետահովտում: Ջրամբարը  նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի գարնան  վարարային հոսքով: 1970 թվականին իրականացվել է Մաստարայի ջրամբարի տեխնիկատնտեսական  հիմնավորում:

Ջրամբարը  նախատեսվում է կառուցել 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով, օգտակար ծավալը՝ 8.2 մլն մ3, իսկ  պատվարի բարձրությունը՝ H=30մ: Ջրամբարը  կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի, որի արդյունքում տարեկան  կտնտեսվի 2.1 մլն. կվտ.ժ. էլեկտրաէներգիա, ինչպես  նաև լրացուցիչ կոռոգվի 590հա ներկայումս չմշակվող հողատարածքները՝ ընդհանուր կկազմի 4384 հա հողատարածքներ:

Մաստարայի ջրամբարի կառուցման իրագործելիության ուսումնասիրությունների համար 2015 թվականին հատկացվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանի Կարողությունների Զարգացման Հավատարմագրային Հիմնադրամի (ECAPDEV) դրամաշնորհ: Միաժամանակ ներկայում նախապատրաստվում է ծրագրի կոնցեպցիան՝ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025