Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Բոլոր տղաները մեր կողքին են». հեղինակը պետք է շատ խիստ մոտենա իր աշխատանքին, եթե ինչ-որ բան կեղծի, ընթերցողը միանգամից կզգա. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմն ուզում ես մոռանալ ու չհիշել, բայց տղաներին ապրեցնելու տարբերակներից մեկը նրանց մասին պատմող գրքերն ու ֆիլմերն են, հոդվածներն ու տեսաշարերը: Դրանք մի փոքրիկ սփոփանք են դառնում ընտանիքների համար, իսկ երիտասարդներին հիշեցնում, որ իրենց տարեկիցները կյանքի գնով պահեցին հայրենիքը: Լիլիթի հետ ծանոթացա, երբ 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մասին նյութ էի պատրաստում: Զրուցում էի նրա մայրիկի` տիկին Շուշանիկի հետ, երկար պատմեց որդու մասին, հետո էլ հավելեց` «Էդգարիս մասին գիրք կա գրված` «Մոր զրույցը», հեղինակը Լիլիթն է»:

Լիլիթը պրոդյուսեր է, գրող, ներկայումս սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնում: Ասում է` նախքան այս գրքի հրատարակումը ևս ստեղծագործել է, հիմնականում գրել բանաստեղծություններ և փոքրիկ պատմվածքներ: Այդ կերպ արտահայտել է ներսում կուտակվածը, բայց տվյալ ժամանակաշրջանում հրապարակել չի ցանկացել: «Մտածել եմ` գիրք կգրեմ, բայց համոզված եմ եղել, որ դրա համար պետք է ավելի հասուն լինել, ինտելեկտուալ: Դա շատ պատասխանատու քայլ եմ համարում: «Մոր զրույցը» գրել եմ տիկին Շու շանիկի խնդրանքով: Սկզբում կասկածում էի, որ կստացվի: Բայց, հավանաբար, ինչ-որ գերբնական ուժ կար, որ դրդեց ինձ գրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Բնական է, որ կրկնակի պատասխանատու է գրել զինվորի մասին: «Հասկանում ես` գործ ունես իրական հերոսի հետ, գիտակցում ողջ պատասխանատվությունը: Երբ որոշեցի, թե ինչպիսին պիտի լինի ֆորմատը, ամեն ինչ ավելի բարդացավ: Պետք է փորձեի ամբողջությամբ զգալ մոր ապրումները, ամեն ինչ իմ միջով անցկացնել: Գրքում մայրը ոչ միայն մենախոսում է իր որդու, այլ նաև ընթերցողի ու ինքն իր հետ: Ապրումները, մոր սերը, մոր իրական կերպարը տեսնում ենք այս գրքում: Այստեղ ծանոթանում ենք ոչ թե հերոս Էդգարի, այլ նաև իր հերոս մայրիկի հետ: Պետք է շատ կարևորենք մեր ծնողներին, ուշադիր լինենք նրանց հետ շփման ժամանակ, ամեն հնարավորն անենք իրենց համար»,-նշում է զրուցակիցս: «Մոր զրույցը» գրվել է յոթ ամիս: Լիլիթի խոսքերով, եղել են անգամ բառեր, որոնց ընտրության հարցում երկար տատանվել է, դա նրանից է, որ հասկացել է թեմայի կարևորությունը, վերացական մոտեցում չի ունեցել ստեղծագործությանը: «Յուրաքանչյուր հեղինակ պետք է շատ խիստ մոտենա իր աշխատանքին` անկախ թեմայից, եթե ինչ-որ բան կեղծի, ընթերցողը միանգամից կզգա»,հավելում է հեղինակը:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է Լիլիթի և տիկին Շուշանիկի ծանոթության պատմությունը: «Էդգարի մայրիկի հետ ծանոթացել եմ իմ մայրիկի խնդրանքով, ասում էր` Էդգարը կարծես իմ երկրորդ որդին լինի: Համացանցում տեսել էր Էդգարի լուսանկարները և տիկին Շուշանիկի հարցազրույցները, ասաց, որ գտնեմ իր տվյալները և հնարավորինս աջակցեմ նրան ու կողքին լինեմ: Ծանոթացանք, մտերմացանք, մինչ օրս էլ մեր ջերմ շփումը շարունակվում է: Չեմ կարող նաև իմ մայրիկին շնորհակալ չլինել, նա միշտ իմ կողքին է»,-ասում է Լիլիթը:

Գրքի հրատարակումից հետո Լիլիթը բազմաթիվ առաջարկներ է ստացել, որ գրի նաև մյուս տղաների մասին: «Բայց եթե զգում եմ, որ չի ստացվում, միանգամից հրաժարվում եմ ու հարազատներին բացատրում պատճառները: Բայց երբ ինձ դիմեց Գևորգ Ջավախյանի քույրիկը, մերժել չկարողացա: Ներկա պահին գրում եմ գիրքը, բայց շատ մեծ դժվարությամբ, միշտ չէ, որ մուսան կա, միշտ չէ, որ հոգեպես պատրաստ եմ, բայց Գևորգի մեջ կար մի բան, որն ինձ ստիպեց հանձն առնել ու գրել նրա մասին: Կապ չունի, թե որքան ժամանակում կվերջացնեմ գիրքը, ինչ դժվարությունների էլ հանդիպեմ, պետք է պարտադիր խոսեմ Գևորգի մասին»,-նշում է նա:

Գևորգի մասին գրում է փետրվարից: «Այս անգամ խոսում եմ հենց նրա անունից: Սա լրիվ այլ պատասխանատվություն է: Եթե Էդգարի մասին գրելիս կարող էի մայրիկի հետ շփվել, համաձայնեցնել տողերը, հասկանալ` իր սրտով է, թե ոչ, ապա Գևորգի մասին գրքի պարագայում ստեղծագործելիս պետք է հիմնվեմ իմ ներքին զգացողությունների վրա: Հետաքրքիր է, որ լինում են պահեր, երբ առանց ընտանիքի հետ զրուցելու, քննարկելու ինչ-որ բան եմ գրում, հետո ուղարկում իրենց, քույրիկը կարդում է, զարմանում, որ ինձ Գևորգի մասին այդ մանրամասները չի ասել, այդ ինչպես եմ զգացել ու արտահայտել: Հավատում եմ, որ բոլոր տղաները մեր կողքին են, այն, ինչ անում ենք, իրենց ցանկությամբ է տեղի ունենում: Համոզված եմ` եթե ինչ-որ բան Գևորգի դուրը չգա, նա դա կկանգնեցնի»,-եզրափակում է Լիլիթ Մովսիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program