Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը,քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը,քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,ազգային հարցերում գահավիժելու ենք։
Ինչու՞։ Ասեմ…
Նրանց քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Նրանց առաջնորդն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիեւներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել,այլ ՝իր «ժողովրդավարությունն» ու թուրքերից «դրական ազդակներ ստանալը»։
Նա է բերել կապիտուլյացիա եւ շուրջ 190 բնակավայր հանձնել թշնամուն։
Նա է հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից,որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել ,Շուշի ու Հադրութ կորցրել։
Նրա անգործության արդյունքում է,որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ ,վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը հանուն իր աթոռի։
Եթե հույս ունեք,որ այս փաստերը ձեր համատարած քարոզվող ստի մեջ կորելու են՝ սխալվում եք։
Այն ինչ դուք արեցիք մեր հաղթանակների,արժեքների ու հայրենիքի հետ՝ մարսելի չէ սերունդների համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



