Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Շատ վտանգավոր ռիսկեր, վտանգներով լեցուն պահեր կան մեզ համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հուլիսի 16-ին Վրաստանի ԱԳ նախարարի հյուրընկալմամբ տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ:

«Թեև երկու կողմերի ԱԳ նախարարությունների կողմից հրապարակված մամուլի հաղորդագրություններում նշվում էր, որ կողմերը հարցերի լայն շրջանակ են քննարկել, այնուամենայնիվ, այդ նույն հաղորդագրություններում յուրաքանչյուր կողմ արձանագրել է քննարկված երկուական խնդիր: Ընդ որում, յուրաքանչյուրն ըստ ճաշակի իր ուզած հարցն է շարադրել ու, ըստ այդմ, ներկայացրել մոտեցումը: Օրինակ՝ հայկական կողմն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում լուծելու անհրաժեշտության մասին է ընդգծել, մատնանշել նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու, նրանց հայրենիք վերադարձնելու և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու խնդիրները: Ադրբեջանական կողմը, շեշտելով երկու պետությունների միջև, ըստ իրենց, հակամարտության կարգավորումից հետո ի հայտ եկած հետհակամարտային իրողությունները՝ կարևորել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ «Ադրբեջանի տարածքից հայկական ԶՈւ-երի դուրս բերման» անհրաժեշտությունը, ինչպես նաև «մոտ 4000 անհայտ կորածների ճակատագրերը պարզելու» խնդիրը: Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ էր բարձրաձայնում մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների խնդրի մասին: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, սա կեղծ թեզ է, որն օկուպանտ Ադրբեջանը դնում է շրջանառության մեջ՝ ի հակակշիռ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու մասին հայկական կողմի արծարծած խնդրին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է քաղաքագետը:

Շեշտելով, որ կողմերն ապագայում ևս հանդիպելու պատրաստակամության մասին են նշել, մեր զրուցակիցը հավելեց. «Հայկական կողմն ապագայում անպայման պետք է քննարկման առարկա դարձնի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին առնչվող հարցը, ըստ որի, Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Այս կետի կոպտագույն խախտման մասին շեշտելով՝ պետք է պահանջել 2020-ի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ԱՀ ինքնիշխան տարածքից: Երկրորդ՝ պետք է պահանջել 2021-ի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ՀՀ տարածքից: Կրկին հղում անելով 2020- ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտմանը՝ պետք է պահանջել նաև 2022-ի մարտի 24-ից ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերում, Քարագլուխ բարձունքի մի հատվածում, շրջակա տարածքներում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ԱՀ ինքնիշխան տարածքից»:

Ստեփան Հասան-Ջալալյանը չբացառեց այն տարբերակը, ըստ որի, կողմերը քննարկել են այլ հարցեր, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այլ հարցեր քննարկելու մասին է մատնանշվել. «Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով հրապարակված տեղեկությունները, արծարծված հարցերն ու իրենց դիրքորոշումները, կարծում եմ՝ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Դիրքորոշումների զգալի տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ նրանց կողմից արծարծված խնդիրների արդյունքում դիրքորոշումների մերձեցումը քիչ հավանական է թվում: Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները ինձ լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանա-արցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ ու արդար կարգավորման հեռանկարի առնչությամբ»:

Քաղաքագետը չի բացառում նաև, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի թիկունքում կարող են օկուպանտ Ադրբեջանի հետ գնալ սեպարատ պայմանավորվածությունների. «Նման հնարավորության գոյությունը չի կարելի բացառել:Այդպես կարծելու հիմքերից մեկը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախընթաց վարքագիծն է՝ կապված Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները բանավոր պայմանավորվածություններով ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու հետ: Հասարակությունը տեղյա՞կ էր, որ նման հարցով քննարկում ու որոշում է նախատեսվում: Դա տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածությամբ: Չեմ կարող առանց փաստերի պնդել, բայց նաև չեմ կարող բացառել նման քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե նման դեպքերում ու նման ճանապարհով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Այն շատ հեղհեղուկ, անգամ խիստ չակերտավոր խաղաղություն կլինի, եթե, իհարկե, կարելի է ընդհանրապես խաղաղություն համարել»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև հայ-թուրքական հարաբերությունների շուրջ առկա գործընթացին: Նա շեշտեց, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ փոխկապակցված է համարում: Հիշեցնելով հուլիսի 11-ին տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին՝ նա ընդգծեց. «Կողմերն ակնկալիք էին հայտնել առ այն, որ հուլիսի 1-ին երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Հուլիսի 1-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հատուկ ներկայացուցիչները հանդիպել էին Վիեննայում, ձեռք էր բերվել նաև պայմանավորվածություն, ըստ որի՝ նախատեսում են ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Կարևոր հարց է, թե երրորդ երկիր ասելով՝ ո՞ւմ են նկատի ունեցել կողմերը: Ես ուզում եմ հույս ունենալ, որ Հայաստանն առաջին հերթին Ադրբեջանին նկատի չի ունեցել: Զգալի հավանականությամբ կարծում եմ, որ երրորդ երկիր ասելով՝ Թուրքիան առաջին հերթին հենց Ադրբեջանին նկատի ունի, որի հետ մտադիր է Հայաստանի տարածքով ցամաքային կապ հաստատել»:

Այս առնչությամբ Ստեփան Հասան-Ջալալ յանը մեջբերեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հուլիսի 4-ին արված, իր խոսքով, ուշագրավ դիտարկումները՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ. «Նա ասել է՝ «Թուրքիան ցանկանում է, որ հայ-թուրքական գործընթացը փուլ առ փուլ շարունակվի, Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում ու իր գործողությունները կոորդինացնում է Ադրբեջանի հետ»: Ես հենց այս առումով իմ խոսքում շեշտեցի, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկ ամբողջության մեջ եմ դիտարկում: Եվ այս առումով և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անգամ չեն թաքցնում, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ միմյանց հետ խորհրդակցում են, սինխրոնիզացնում են դիրքորոշումները: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր նաև, որ «Անկարան պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պետք է բացել «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է բացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների հիման վրա, իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր և այլն»:

Մեծ հաշվով՝ Թուրքիան ու Ադրբեջանը տեղեկատվության ինտենսիվ փոխանակման, նաև ակտիվ շփումների մեջ են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ»: Քաղաքագետն այս համատեքստում հիշեցրեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի հայտնի նախապայմանների մասին: «Առաջին՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորում հօգուտ Ադրբեջանի, երկրորդ՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, երրորդ՝ ՀՀ-ի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում կամ, որ նույնն է, Կարսի պայմանագրի վերահաստատում: Ըստ երևույթին, Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ առաջին նախապայմանն արդեն իրականություն է, այսինքն՝ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի է լուծվել: Հաշվի առնելով Հայաստանի՝ պատերազմում պարտվածի ներկայիս կարգավիճակը, ենթադրում կամ ձգտում է հաջողություններ գրանցել նաև մյուս երկու նախապայմանների կատարման հարցում»,-նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ ռիսկեր ու վտանգներ կարող ենք սպասել վերոնշյալ գործընթացներից՝ հաշվի առնելով ՀՀ-ի անունից բանակցողների՝ ի դեմս իշխանությունների, բնույթն ու որակը, քաղաքագետն ընդգծեց. «Շատ կարևոր կետ է բանակցողների որակը: Քանի որ այս դեպքում քննարկվելիք թեմաներն առավելապես ՀՀ արտաքին հարաբերությունների մասին են, կկենտրոնանամ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձանց վրա: ՀՀ-ն ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից պատասխանատու պաշտոններում նշանակված անձինք չունեն անհրաժեշտ և բավարար գիտելիքներ ու փորձառություն, որպեսզի կարողանան իրենց գործունեությամբ նպաստել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մեր օրերում աշխարհում մեծ ու կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Միջպետական հարաբերություններում մեծ վերափոխումներ են: Այս պայմաններում առավել կարևոր ու պահանջված է դառնում հսկայական դիվանագիտական, նաև բանակցային փորձով մարդկանց ներգրավումը՝ մեր պարագայում՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա դիվանագետ է, դիվանագիտական աշխատանքի մեջ է 1984-ից սկսած, զբաղեցրել է մի շարք պաշտոններ: Մինչդեռ հայկական կողմի հատուկ ներկայացուցիչը 32-ամյա մի երիտասարդ է, սկսնակ է դիվանագիտական աշխատանքում: Նույն տխուր պատկերն առկա է նաև ՀՀ ԱԳ նախարարի պարագայում. մարդ, որը չունի մասնագիտական կրթություն, դիվանագիտական աշխատանքի փորձառություն: Ու այս մարդկանց է վստահված մեր երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Ինչպե՞ս կարող են նման պաշտոնատար անձինք արտաքին աշխարհում ներկայացնել Հայաստանը և առաջ մղել մեր պետական ու ազգային շահերը: Եթե այս փաստին ավելացնենք նաև նրանց մոտեցումները՝ որպես Նիկոլ Փաշինյանի համախոհներ, մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական տանդեմի ակնկալիքները բավարարելու կամ սպասարկելու մասով, ապա բացասական առումով պատկերը կամբողջանա: Ու այս համատեքստում շատ վտանգավոր ռիսկեր, վտանգներով լեցուն պահեր կան մեզ համար»:

Քաղաքագետի խոսքով՝ այդ ռիսկերը կարող է հաղթահարել միայն գիտելիքներով ու փորձով զինված պաշտոնատար անձը. «Իրականում այն, ինչ ունենք, նման է մի իրավիճակի, երբ մարդը տոմս է գնել, ինքնաթիռով պետք է մեկնի ու օդանավակայանում պարզում է, որ օդաչուն ոչ միայն օդաչու չէ, այլ ընդհանրապես որևէ գիտելիք ու փորձ չունի: Նա կնստի՞ այդ ինքնաթիռը, որքան էլ թանկ վճարած լինի տոմսի համար: Կարծում եմ՝ ոչ: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դժբախտաբար այդպիսի մի ինքնաթիռի մեջ ենք, որի ղեկին մասնագիտական գիտելիքներ ու փորձառություն չունեցող մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են պատասխանատու պաշտոններում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME