Ո՞վ է ապրելու համար մուրացող այս փիղ-մարդը, ում պաշտում են որպես աստված
LIFEBlognews.am-ը գրում է.
Կանայ Դասը հնդկական աստծո դեմք ունի և աղքատ մարդու գրպան։
Նա տառապում է հազվագյուտ նեյրոֆիբրոմատոզ խանգարմամբ, որը 42-ամյա տղամարդուն կենդանական տեսք է տվել, և որի պատճառով որոշ մարդիկ պաշտում են նրան՝ որպես Գանեշ աստծու իրական մարմնավորում։
Ինչևէ, տղամարդը ստիպված է փող մուրալ և օրական ընդամենը 5 դոլար է կարողանում ողորմություն ստանալ։
Ինչևէ, տղամարդը ստիպված է փող մուրալ և օրական ընդամենը 5 դոլար է կարողանում ողորմություն ստանալ։
Մարդիկ կարծում են, որ ես Աստված եմ, որովհետև ես նրա նման տեսք ունեմ,- նշել է Դասը հարցազրույցի ժամանակ,- սակայն ես միշտ չէ, որ այսպիսին եմ եղել։
Երբ Դասը ծնվեց, նրա գլխին փոքրիկ գունդ կար, որը ժամանակի ընթացքում այնքան աճեց, որ այն շերտերով սկսեց աճել դեմքին՝ կախվելով ու հասնելով մինչև կուրծքը՝ ամբողջությամբ փակելով նրա աջ աչքը։
Ես լավ հիշողություններ ունեմ այն մասին, թե ինչպես էի տեսնում երկու աչքերով, սակայն տարիների ընթացքում իմ աջ աչքն անհետացավ,- ասաց նա,- ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչ տեսք ունեի նախկինում։
Մուրացկանությամբ հավաքած գումարը Դասն օգտագործում է իր և իր խորթ մոր՝ Բհարատիի կարիքները հոգալու համար։
Մարդիկ նրան երկրպագում են՝ որպես Գանեշ աստծու մարմնավորում և գումար տալիս, - պատմում է 73-ամյա այրի կինը։
Բոլորը սիրում են նրան, նրա օրհնությունն են ուզում ստանալ, սակայն մենք ենք, որ օրհնության կարիքն ունենք։ Նա ավելի շատ ունի դրա կարիքը, քանի որ նա չափազանց ցավոտ կյանք է ապրում։

Դասն այժմ փորձում է բավականաչափ գումար հավաքել՝ արտաքին տեսքն ուղղելու նպատակով վիրահատության ենթարկվելու համար։
Չնայած բժիշկներն ասել են, որ բուժում չկա, ես դեռ հրաշքի հույս ունեմ։ Ես ուզում եմ առողջ մարդ լինել ու նորմալ կյանք վարել։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



