Հայտնի մարդկանց արտահայտությունները Նոր տարվա մասին
SOCIETY1. Յուրաքանչյուր տարվա զղջումները ծրարներ են, որտեղ գտնվում են հույսի հաղորդագրություններ նոր տարվա համար: Ջոն Ար Դալլաս
2. 365 էջանոց գրքի առաջին դատարկ էջը վաղվա օրն է: Լավ տողեր գրեք այնտեղ: Բրեդ Փեյզլի
3. Քսան տարի անց ձեզ ավելի են հիասթափեցնելու այն բաները, որոնք դուք չեք արել, քան նրանք, որոնք արել եք: Դրա համար արձակեք պարանները, հեռու նավարկեք անվտանգ նավահանգստից, բռնեք ձեր նավարկության հաջողակ քամիները, հետազոտեք, երազեք, հայտնագործեք: Մարկ Տվեն
4. Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը եղել են այն քիչ օրերը, որ ես անցկացրել եմ տանը՝ իմ ընտանիքի գրկում: Թոմաս Ջեֆերսոն
5. Փառք երկնքի արքայությունում գտնվող Աստծուն, ով մարդկանց տվեց իր որդուն, մինչ հրեշտակները քնքուշ ուրախությամբ երգում էին: Ուրախ Նոր տարի ողջ աշխարհին: Մարտին Լյութեր
6. Ամեն տարի մենք բոլորս տարբեր մարդիկ ենք: Ես չեմ կարծում, որ մենք նույնն ենք մեր ողջ կյանքի ընթացքում: Սթիվեն Սփիլբերգ
7. Յուրաքանչյուր Ամանորին մոտեցեք վճռականությամբ, որպեսզի գտնեք յուրաքանչյուր օրվա մեջ թաքնված հնարավորությունները: Մայքլ Ջոզեֆսոն
8. Միշտ պատերազմեք ձեր արատների դեմ, խաղաղության մեջ եղեք ձեր հարևանների հետ և թույլ տվեք, որ ամեն Նոր տարին ձեզ ավելի լավ մարդու կերպարում տեսնի: Բենջամին Ֆրանկլին
9. Անցած տարվա բառերը պատկանում են անցած տարվա լեզվին: Եվ մյուս տարվա բառերը սպասում են ուրիշ ձայնի: Վերջին հասնելու համար նախ պետք է սկսել: Թոմաս Էդիսոն
10. Ձեր հաջողությունն ու երջանկությունը կախված են ձեզնից: Եղեք վճռական՝ մնալ երջանիկ այն հույսով, որ կիրագործեք ձեր երազանքները կամ ձեր կյանքի նոր սկիզբը: Ամանորը հատուկ է յուրաքանչյուր մարդու համար: Հելեն Քելլեր
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
What to gift men on January 28: Idram&IDBank
4
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
5
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



