Սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է. Վարդան Պետրոսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
BLOG
«Անմարդկայինության բոլոր սահմաններն անց է»․ այսպես է որակել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում դերասան Վարդան Պետրոսյանը։
«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության…
Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…
Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։
Խորին ցավակցություններս` հարազատներին…»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ է եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Նա անազատության մեջ էր մայիսի 17-ից՝ ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով:




















































