Ինչու՞ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել`ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան:
Երեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել`ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան:
Ինչու՞:
Իրենք էլ են շատ լավ հասկացել, որ ընդդիմադիր պատգամավորների «բացակայությունը» հստակ քաղաքական քայլ է, և բխում է ընդդիմության ընտրազանգվածի շահերից: ՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը:
Կապիտուլյանտները վստահ էին, որ մանդատից զրկված հայտնի քաղաքական գործիչները շարունակելու էին ակտիվ փողոցային պայքարը, իսկ նրանց փոխարինած ընդդիմադիր նոր պատգամավորները շարունակելու էին ԱԺ աշխատանքների բոյկոտը` դրանով իսկ նոր թափ ու թարմություն հաղորդելով «Դիմադրության» շարժմանը:
ՔՊ-ն, հասկանալով ստեղծված քաղաքական ճգնաժամի սպառնալիքները, շարունակ փորձելու է պայքարել ներքաղաքական «կայունություն» ցուցադրելու համար: ՍԴ չդիմելով, ինչպես արդեն ասել էի նախկինում, սրանք փորձել են տեղ թողնել և առաջիկայում խնդրել-համոզելու են ընդդիմադիր ֆրակցիաներին` վերադառնալ պառլամենտ:
Կապիտուլյանտները մտավախություն ունեն, որ ՍԴ դիմելով նրանք ի ցույց կդնեն քաղաքական ընդդիմությանը տոտալ ճնշումների ենթարկելու հերթական ակնառու փաստը: Դա անհետևանք չէր մնալու նաև «ժողովրդավարության վերջին փշուրները» քամուն տալու տեսանկյունից:
Նիկոլի իշխանությունը խարխլվում է և առաջիկա տարածաշրջանային զարգացումներում նրանք ստիպված են լինելու գերտերությունների գործոնի կամ նոր ռազմական բախման ազդեցության տակ գնալ նոր կորուստների ու կապիտուլյացիայի: Սրանք լավ են հասկանում, որ այսօր Հայաստանի միակ փրկօղակը ընդդիմության շարժումն է:
ՔՊ-ն փորձել է նաև էժանագին դիվիդենտներ շահել` իբրև թե ժողովրդավար և վստահ երևալու համար: Բայց դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ ավելի շատ հիշեցնում է թույլիկ մարդու կողմից արված անօգուտ նախազգուշացումների: Իշխանությունը կորցնելու և Հայրենիքի դեմ գործած աններելի հանցանքների համար պատասխանատվության վախը ստիպել է նրանց չսրել իրավիճակը և հաշտվել ընդդիմության քաղաքական բոյկոտի հետ:
Հ.Գ.
Զարգացումները շարունակվում են և մեր ժողովուրդը պետք է պարաստ լինի թուրք-ադրբեջանական հերթական ռազմական սադրանքներին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



