Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը փորձում է ճեղք առաջացնել Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ․ Մուրադ Փափազյան

POLITICS

Նիկոլ Փաշինյանը, արգելելով սփյուռքում Հայաստանի եւ Արցախիի համար աշխատանքներ կատարող գործիչների մուտքը Հայաստան, փորձում է ճեղք մտցնել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ եւ թուլացնել Հայաստանը։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան չեն թույլատրել՝ պատճառաբանելով, թե ինքը համարվում է անցանկալի անձ։

«Ես երեկ հասա Երեւան, եւ երբ անձնագիրս ցույց տվեցի, ինձ օդանավակայանի աշխատակիցներն իջեցրին, տարան մի սենյակ՝ ասելով, թե անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Հետո ուղարկեցին ապրանքների փոխանակման հատված։ Ի վերջո,  երեքից-չորս ժամ հետո ինձ փոխանցեցին որոշումը, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան՝ անցանկալի անձ եմ եւ օդանավով պետք է ինձ արտաքսեն Ֆրանսիա։ Ես հարցրի՝ ի՞նչն է պատճառ, ի՞նչ հիմնավորում կա, բայց չեն պատճառաբանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ես իրավունք չունեմ մտնել Հայաստան։ Ինչի՞ հիման վրա կարող է Ֆրանսիայի քաղաքացու մուտքը Հայաստան արգելել։ Կանոններ կան աշխարհում, եւ որոնք ինքը չի կարող անտեսել։ Հայաստանն իր տունը չէ»,- նշեց Փափազյանը։

Փափազյանի խոսքով՝ նման գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է թուլացնել սփյուռքի օժանդակությունը Հայաստանին։

«Փաշինյանն ընդդիմադիրներին չի ընդունում։ Ինքը եղել է ընդդիմադիր եւ խոստացել է հաստատել ժողովրդավարություն, սակայն ստել է։ Տեր չի կանգնել հեղափոխության խոստումներին։ Ասաց, որ ժողովրդի հետ պետք է որոշումներ կայացնի, չարեց։ Արցախցիներին ասաց, որ մանդատ չունի Արցախի անունից որոշումներ կայացնելու, ստեց։ Ասաց՝ զորավար պետություն պետք է կառուցենք, պատերազմ եղավ, ծնկի եկանք, ադրբեջանական զորքերը մտան երկիր։ Այսօր հարցն Արցախը չէ, Հայաստանն է, որովհետեւ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանը, այլ նաեւ տկարացնում է։ Ամենավտանգավորը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դեռ առջեւում սպասվող հարաբերություններն են։ Ճեղքը, որ Փաշինյանը Սինանյանի միջոցով փորձում է առաջացնել սփյուռքի Հայաստանի միջեւ, շատ վտանգավոր է»,- ընդգծեց նա։

Մուրադ Փափազյանի դիտարկմամբ՝ Նիկոլը Փաշինյանը Երեւանում չհանդիպեց Փարիզի քաղաքապետի հետ, քանի որ պատվիրակության կազմում եղել է ինքը։

«Ես Փարիզի քաղաքապետին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին ասել եմ, որ չեմ ցանկանում ներկա լինել կառավարության հետ հանդիպումներին, որպեսզի չխանգարեմ, որովհետեւ ես չեմ ընդունում այս կառավարությանը։ Երբ իմացա, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպումից, շատ զարմացա, որովհետեւ Փարիզի քաղաքապետը պաշտպանում է Հայաստանը եւ Արցախը, եւ այդպես չեն վարվում բարեկամների հետ։ Հետո իմացա, որ Փաշինյանը պատժել է Փարիզի քաղաքապետին, որովհետեւ ես կայի պատվիրակության կազմում, թեպետ հրաժարվել էի հանդիպումից»,- ասաց Փափազյանը։

Փափազյանը նշեց, որ ինքը դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի դեսպանատուն պահանջի պատճառ ներկայացնել իր մուտքը Հայաստան արգելելու համար։

«Ինքը պետք է բացատրի, թե ինչու է Հայ դատի համար երկար տարիներ աշխատած մարդու մուտքն ինչու է արգելում։ Ես պաշտպանել եմ Հայաստանը եւ Արցախը Ֆրանսիայի բոլոր նախագահների , բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։ Մենք պետք է ճնշում գործադրենք, որ ինքը բացատրության տա։ Ինքն ուզում է իր օրենքները ստեղծել եւ դրանք հարգել։ Սփյուռքի մեջ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա Փաշինյանի եւ իր իշխանության դեմ։ Եվ մեծ մոբիլիզացիա կա սփյուռքում»,- հավելեց Փափազյանը։

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya