«Բարսելոնան» Ֆրենկի Դե Յոնգին կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ Նիդեռլանդների հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կատալոնական ակումբը տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո, հետագայում՝ եւս 10 միլիոն եվրո բոնուս։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է համաձայնության հասնի Դե Յոնգի հետ, որը ցանկանում է մնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում։
Դե Յոնգը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



