Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Մեծ գործադուլի սկիզբը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1198- վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862- ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918- Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի, Նախիջևանը անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 -վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1923 -ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934- ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի» և այլն):

1939 -ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1959 -ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ Հայկական հեղափոխական բանակը, իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվոր հրաժարվել է ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2011- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իրենց առաջին բողոքի երթն են անցկացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

2017-Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում պաշտոնապես բացվել է հնդկացորենի վերամշակման արտադրամաս:

2020-հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքում թիրախավորվել է 2 գործարան, զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

2021- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել են համակարգիչները:

ԱՇԽԱՐՀ

1099 - խաչակիրները, Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ, սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 -մոսկովյան ուժերը իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլ յարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան Հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789- Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 - Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1887 -վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 - Ռուսական Կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 -Մոսկվայում հիմնադրվել է Սթափության աջակցության միավորումը։

1905 -Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ-ի Կոնգրեսը չի ճանաչել դա)։

1918- ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»): 1928- ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933-«Չել յուսկին» շոգենավով մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախմբի երթը։

1939 -ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 -ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորակիչներ։

1964- տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969- Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրվա ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի՝ Սալվադորից կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

1993-գրանցվել է «НТВ» հեռուստաընկերությունը։

2016 -Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ։

2017 -վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California