Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հարավարևմտյան հատվածի տարբեր նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ India TV հեռուստաալիքին հղումով։
Հորդառատ անձրևները խաթարել են Թելինգանա, Գուջարաթ, Մահարաշտրա և Մադհյա Պրադեշ նահանգների բնակիչների բնականոն կյանքը։ Բացի այդ, ջրհեղեղներ են գրանցվել նաև արևելյան Ասսամում, որտեղ շատ շրջաններ դեռ հեղեղված են ու սողանքներ են տեղի ունենում։
Ջրհեղեղներ են գրանցվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի որոշ թաղամասերում։ Երեքշաբթի՝ հուլիսի 12-ին, եղանակային վատ պայմանների հետևանքով կաթվածահար է եղել Նյու Դելիի ճանապարհների երթևեկությունը։ Օդերևութաբանների կանպատեսումներով՝ առնվազն առաջիկա օրերին դեռ նոր տեղումներ են սպասվում։


![]()
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



