«Չելսին» շուտով նոր դարպասապահ կունենա
SPORTԼոնդոնի «Չելսին» բանավոր համաձայնության է եկել «Չիկագո Ֆայրի» հետ դարպասապահ Գաբրիել Սլոնինայի տրանսֆերի հարցում, հաղորդում է armsport.am-ը։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Չելսին» մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ կանի, որը կընդունվի։
Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանը Սլոնինան վարձավճարով կանցկացնի «Չիկագո Ֆայրում»։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը MLS-ի լավագույն դարպասապահներից է:
Ավելի վաղ Սլոնինան ցանկանում էր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ, սակայն ակումբը նպատակահարմար չհամարեց նրա տրանսֆերի դիմաց 10 միլիոն եվրո հատկացնել, որն ի վերջո համաձայնվեց վճարել «Չելսին»։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



