Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Հրապարակ». Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում

INTERVIEW

ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:

Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։

Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:

«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:
Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:

Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»: 

Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին  նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի: 
«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:  
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ Տավուշում նոր ռազմաբազայի ստեղծումը չի կարող կանխել պատերազմի վտանգը: «Դա շատ մեծ է, իսկ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կտրուկ նվազել է, դրանից օգտվելու են»,- ասաց նա: 

- Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք հրատապ կարգով նոր ռազմաբազա բացել այստեղ:

- Կա փաստ, որ Ռուսաստանն Աբխազիայից ու Հարավային Օսիայից զորքեր է հանում եւ ուղարկում կռիվ՝ Ուկրաինա: Այս պայմաններում, եթե ՌԴ-ն Տավուշում նոր ռազմակայան է բացում, նշանակում է՝ ցույց է տալիս, որ ինքը դեռեւս կա տարածաշրջանում, հարցեր է լուծում: Երեւի թե փորձում է հսկիչ դեր խաղալ:  

- Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:

- Գյումրու 102-րդ ռազմաբազան Թուրքիայի սահմանին է, իսկ սա Ադրբեջանի Հանրապետության սահմանին է: Ռուսներին, կարելի է ասել, ձեռք չի տալիս պատերազմն այս տարածաշրջանում, նոր ցնցում այստեղ պետք չէ: Ռազմաբազայի տեղակայումն ազդանշան է, որ մենք այստեղ ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն կատարում է իր դերը մեր հանդեպ, որովհետեւ կան Իշխանասարի եւ Սեւ լճի ուղղությամբ տարածքներ, որտեղ ներխուժել է թշնամին: 

- Մարդիկ ավելի ապահովագրված չե՞ն զգա պատերազմի վտանգից: 

- Կզգան, ինչ-որ չափով չեղածից լավ է, բայց եթե Հայաստանն ուզում է գոյատեւել, հույսը պետք է նախեւառաջ դնի իր վրա, սա օրենք է: Հասարակությունը հիմա շատ ընկճված է, տեսավ, որ իշխանությունն անզոր է, էն կողմը նախաձեռնող է, էս կողմը ոչինչ չի անում: Թեեւ ռուսների ազդեցությունը, դիրքն ու ուժը էապես նվազել են, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ:

Բերդի, Նոյեմբերյանի բնակիչներն էլ երկու հույս ունեն՝ Տավուշում ռուսական ներկայության հետ կապված: Նախ՝ անվտանգային: Ադրբեջանի սահմանից 1 կմ այս կողմ գտնվող Այգեպարը մշտապես եղել է թշնամու կրակի տակ, տեղանքը բավականին ցածր է: Ադրբեջանական գյուղեր սահմանից այն կողմում չկան, եւ ադրբեջանցիները հանգիստ կրակում էին մերոնց ուղղությամբ: Հիմա դա հեշտ չի լինի անել: Երկրորդ՝ հնարավոր է, որ ռուսական ռազմաբազան նոր աշխատատեղերով ապահովի բնակիչներին, ու այդ դեպքում գործազրկությունն այս կողմերում կնվազի:

 

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year