Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Երգչուհի Սոֆի Դանիելյանն՝ ապագա ծրագրերի և անձնական կյանքում կատարված փոփոխությունների մասին

LIFE

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոֆի Դանիելյանը, ով երկար ժամանակ է արդեն, ինչ երաժշտական նորություններով չի ներկայանում, բայց իր խոսքերով երգում է միշտ: Հետաքրքրվելով, թե ինչո՞վ է այս շրջանում երգչուհին զբաղված, պարզեցինք, ոչ միայն աշխատանքային կյանքի մանրամասներ, այլեւ տեղեկացանք, որ այս շրջանում Սոֆիի անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են իրականացվում:

-Սոֆիարդեն բավական ժամանակ էինչ էկրանային լռություն եք հայտարարել,միաժամանակգիտեմոր չեք հեռացել երգարվեստիցհետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եքզբաղված եւ արդյոք էկրանային լռությունը հիասթափության հետեւանք է:

- Այո, կարծես թե մի փոքր աչքաթող եմ արել էկրանային կյանքը, քանի որ զբաղված եմ անձնական հարցերով և կարծում եմ, որ դա ամենակարևորն է, բայց ես շարունակում եմ երգել տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր շոու ծրագրերի և բարեգործական համերգների: Ի դեպ տեղեկացնեմ, որ վերջին տեսահոլովակս նկարահանել եմ 2 տարի առաջ, այն կոչվում է «Զինվորի տուն Հայաստան» և ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով. իհարկե չեմ ուզում նշել թե ինչ-ինչ պատճառներով քիչ ցուցադրվեց, բայց, Փառք Աստծո, այժմ համացանցը մեծ հնարավարություններ է ընձեռնում, և երկրպագուներս ոչ միայն ծանոթ են այդ տեսահոլովակին, այլև հասցրեցին սիրել թե երգը և թե տեսահոլովակը: Ի դեպ, երգի հեղինակն է Մարինե Մխիթարյանը:

-2016-ին նորովի ներկայանալունոր թափով աշխատելուգուցե նաեւ տեսահոլովակներիպլաններ չունե՞ք:

- Իհարկե, կան նոր երգի և նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ.չեմ ուզում դեռ չակերտները բացել, բայց հուսանք որ 2016թ-ին կիրականացվեն բոլոր ծրագրերս:

-Սոֆիդուք այն երգիչուհիներից եքով տարիների ընթացքում չի փոխել իրերաժշտական ոճըգուցե ապագայում նոր ոճում Ձեզ տեսնենք:

- Դա ուղղակի այդպես է ստացվել, բայց նկատեմ, որ նոր երգս կլինի բոլորովին այլ ոճում:

-Շատերին թվում էթե առհասարակ հեռացել եք հայկական շոու բիզնեսիցբայց Ձերլուսանկարներից կարելի է հետեւություն անելոր այս ոլորտում մտերիմ ընկերուհիներունեքՀետաքրքիր է՝ ովքե՞ր են Ձեր իսկապես մոտ ընկերները:

- Այո, ինչպես նշեցի, ուղղակի հեռուստաէկրաններին չեմ երևում, բայց երգարվեստից չեմ հեռացել և չեմ էլ հեռանա: Կոլեգաներիս հետ շատ մտերիմ եմ, շատ եմ սիրում շփվել նրանց հետ. անուններ չեմ ուզում առանձնացնել կամ թվարկել, քանի որ բոլորին էլ շատ սիրում եմ:

-Սոֆիմի շրջան կարերբ Ձեզ տեսնում էինք դերասանուհու կարգավիճակումայսառումով նոր պլաններ կա՞ն:

- Այո, որպես դերասանուհի ճանաչվեցի «Դժվար ապրուստը»  հեռուստասերյալից, որտեղ հանդես էի գալիս տիկին Էլլայի կերպարով, դրանից հետո կրկին եղել են ուրիշ սերյալներ, որտեղ նկարահանվել եմ այլ կերպարներում: Եթե լինի նոր առաջարկ, սիրով կհամաձայնվեմ:

-Երբ ներկայանում էիք որպես դերասանուհիինչպես բոլոր դեպքերումկարծիքներըկիսվեցին՝ ոմանք հավանում էին Ձեր խաղըոմանք շտապեցին քննադատելՀետաքրքիրէիսկ դուք Ձեզ որպես դերասանուհի հավանո՞ւմ եք:

- Գիտեք, առաջին անգամը չէր, որ ես նկարահանվում էի սերիալում, արդեն ունեի փորձ և նկարահանվել էի «Վերվարածներում»՝ կերտելով Զիտայի ընկերուհու կերպարը: Սկզբում դժվար էր, ինչ խոսք, լինել տարիքով տիկնոջ կերպարում, բայց հետագյում սկսեցի սիրել տիկին Էլլային: Այնպես որ, կարծում եմ, կարողացա ճիշտ կերտել կերպարս: Բացասական կարծիքներ կերպարիս մասին դեռ չեմ լսել, ու կարծում եմ «Դերասաններ չեն դառնում, այլ ծնվում են»:

-Սոֆիկարծես թե չեք թաքցնումոր գտել եք Ձեր միակինեթե դեմ չեք լինիկպատմեք,թե ինչպե՞ս եք հանդիպել նրան եւ երբ ծնվեց սերը:

- Շատ չեմ սիրում անձնականիցս խոսել, բայց, այո, ես երջանիկ եմ, որ կա այն մեկը, ով ինձ երջանկացնում է և միշտ իմ կողքին է:

-Ո՞վ է նաինչո՞վ է զբաղվումայս ոլորտի՞ց է:

- Ոչ, նա ընդհանրապես կապ չունի իմ ոլորտի հետ, բոլորովին այլ աշխատանքով է զբաղվում, բայց Փառք Աստծո խոչընդոտներ չկան և նա ինձ չի խանգարում զբաղվել իմ սիրած աշխատանքով, քանի որ գիտի, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել որպես երգչուհի և դերասանուհի կայանալու հարցում:

-Սոֆիամուսնացե՞լ եքթե դեռ նոր եք պատրաստվումԿարեւրո՞ւմ եք ճերմակ զգեստիխորհուրդը եւ պսկադրությունը:

- Դեռ չենք ամուսնացել, բայց  պատրաստվում ենք, քանի որ, ես կարևորում եմ ճերմակ զգեստի խորհուրդը, Եկեղեցում կատարվող պսակադրությունը: Թեկուզ թող այն լինի համեստ, բայց այն միակին, ում պատրաստ ես նվիրել ողջ կյանքդ, այդ երջանիկ և գեղեցիկ օրը ևս պիտի նվիրես:

-Սոֆիդեռ չե՞ք մտածում մայրանալու մասին:

- Առաջ Աստված, արդեն սկսել եմ մտածել բալիկի մասին: Կարծում եմ արդեն ժամանակն է,կարելի է ասել երազում եմ դառնալ մայրիկ և ունենալ արու զավակ:

-Առջեւում Ամանորն էինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները եւ ո՞րն է Ձերամենամեծ ցանկությունը 2016-ից:

- Նախ ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը՝ մաղթելով, որ գալիք տարին ընթանա խաղաղ ու անամպ երկնքի տակ, բոլորը լինեն առողջ և աշխատանքով ապահովված: Ամանորը նշելու եմ իմ սիրելիի հետ, կլինենք Հայաստանում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել, թե որտեղ. Ուր էլ որ լինենք, կլինի անմոռանալի և հեքիաթային: 2016-ից ամենաշատը ուզում եմ, որ աշխարհում տիրի խաղաղություն, ապրենք խաղաղ ու անհոգ, մեզ էլ շրջապատեն անկեղծ ու հավատարիմ մարդիկ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season