Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահին հորդորեց հետևել շուկայում ընթացող երևույթներին
POLITICSՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց տոնական օրերին հետևել շուկայում ընթացող երևույթներին: &laqu o;Օգտվելով առիթից ցանկանում եմ դիմել պարոն Շաբոյանին, հորդորել, որպեսզի այս տոնական օրերին հետևեն շուկայում ընթացող գներին, որպեսզի որևէ «ոտնձգություն» չլինի մեր քաղաքացիների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում Շաբոյանը նշել էր, որ ոսումնասիրություններ են իրականացնում այն շուկաներում, որտեղ գործում են խոշոր ընկերությունները, գերիշխող դիրքի չարաշահումների հնարավոր դրսևորումներին արձագանքելու և թույլ չտալու համար: Շաբոյանը միաժամանակ նշել էր, որ դեռևս նման դեպք չի արձանագրվել:
Կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթեց առողջություն, հաջողություն և խաղաղություն:



