Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտահերթ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի խորհրդարանը Գոդաբայա Ռաջապաքսին կոչ է արել լքել իր պաշտոնը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



