Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ կապ ունի Սալվադոր Դալին «Չուպա Չուպս»-ի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է 

Ամենահայտնի սառնաշաքարի՝ «Չուպա Չուպսի» պատմությունը սկսվել է 1958 թվականից: Հենց այդ ժամանակ ի բնե հրուշակագործ Էնրիկ Բերնաթը հիմնել է քաղցրավենիքի արտադրության ընկերություն, որը հետագայում ստացել է Chupa Chups Group անվանումը: Էնրիկ Բերնաթը ծնվել է Բարսելոնում (Իսպանիա): Իր նախնիներից նա ժառանգել է Granja Asturias անունով քաղցրավենիքի արտադրամասը: Գործերը լավ են ընթացել, և 1958 թվականին ձեռնարկատերը որոշել է ուսումնասիրել գնորդների կողմից իր արտադրանքի սպառողական նախապատվությունը, պարզել, թե որ տեսականին ամենամեծ պահանջարկն ունի:

Բերնաթի հանձնարարությամբ մարքեթինգային հետազոտություն է անցկացրել մի ֆրանսիական ընկերություն: Արդյունքները շատ են զարմացրել հրուշակագործին: Ապրանքաարտադրության մեջ հաշվի են առնվել մեծահասակների հետաքրքրություններն ու նախասիրությունները, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա արտադրանքը գնել են հիմնականում մինչև 16 տարեկան երեխաները: Այդ փաստն էլ նպաստել է, որ արտադրվի այնպիսի քաղցրավենիք, որը կգնեն և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Բացի այդ, որոշվել է օգտագործել հատուկ փաթեթավորում` նոր արտադրանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Չէ՞ որ բոլորը գիտեն, որ երեխաները հաճախ կեղտոտում են իրենց, ծնողներին և այն ամենը, ինչին ձեռք են տալիս շոկոլադ, կոնֆետ և այլ քաղցրավենիք ուտելիս: Այսպիսով, «Չուպա Չուպսի» ստեղծողների գլխում միտք է հղացել քաղցրավենիքը դնել փոքրիկ պատառաքաղի վրա, որը հարմար կլինի բռնելու համար: Հետագայում այն փոխարինվել է պլաստմասե փայտիկով: Այսպիսով, հրուշակեղենի պատմության մեջ հայտնվել է լեգենդար «փայտիկով սառնաշաքարը»: Այն սկզբում կոչվել է Gol (գոլ), քանի որ ֆուտբոլային գնդակի նմանություն է ունեցել: Ընկերության սեփականատիրոջն այդ անունը դուր չի եկել, և նա որոշել է վերանվանել այն CHUPS («chupar» «ծծել»), իսկ հետո Chupa Chups: Անվան և ապրանքանիշի պաշտոնական գրանցումը կատարվել է 1962 թվականին: Իսկ 1964 թվականին ընկերությունը հայտնի է դարձել որպես Chupa Chups, որի հիմնական արտադրությունը եղել է Բարսելոնի մոտ գտնվող Սան Էստեբան դե Սասրովիրաս քաղաքում:

«Չուպա Չուպսի» պատմության մեջ ամենահիշարժանն այն է, որ Սալվադոր Դալին ինքն է մշակել ապրանքանիշի լոգոն: Ժամանակի ընթացքում փոխվել է դիզայնը, բայց, այնուամենայնիվ, հիմնական գծերը մնացել են: Լեգենդար նկարչի հետ հանդիպելու համար Բերնաթը 1969 թվականին գնացել էր Ֆիգերաս: Նա խնդրել է Սալվադոր Դալիին որոշակի գումարի դիմաց «Չուպա Չուպսի» համար լոգոտիպ նկարել: Մի քանի ժամ անց ամեն ինչ պատրաստ էր: Արվեստագետի ստեղծած լոգոտիպը նման էր երիցուկի: Աշխատանքը լիովին բավարարել է Բերնաթին, իսկ Դալիի մասնակցությունը նպաստել է սառնաշաքարի ավելի մեծ ճանաչմանը ողջ աշխարհում:

Ներկայումս կա այդ սառնաշաքարի ավելի քան 100 տեսակ։ Արտադրության տեխնիկական նորարարությունների, ինչպես նաև իր վառ փաթեթավորման և ճաշակի բազմազանության շնորհիվ այսօր Chupa Chups-ը ամենատարածված սառնաշաքարն է աշխարհի բոլոր երկրներում, այն սիրում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46