Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Արցախն ապրում է, մարդիկ ամուր կպած են հողին, բայց անորոշություն կա՝ վաղն ի՞նչ է լինելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է 

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային յոթնօրյակ էր նախաձեռնել Արցախում, որի մեկնարկը տրվել էր հունիսի 27-ին: Գաղափարը երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանինն էր: Յոթ օրվա ընթացքում Ստեփանակերտում և շրջաններում կայացել են ցուցահանդեսներ, գրական երե կ ո ներ, ստեղծագործական մրցույթներ, համերգներ, Արցախի արդի գրականության վերաբերյալ զրույցներ, հանդիպումներ, դասախոսություններ։ Մշակութային այս կարևոր նախաձեռնությանը մասնակցել են Արցախի և Հայաստանի գրական-մշակութային, հասարակական գործիչները: Միջոցառման բացմանը ներկա է եղել Հայաստանի գրողների միությունը՝ նախագահ Էդվարդ Միլ իտոնյանի գլխավորությամբ:

Բանաստեղծ Հուսիկ Արան ևս մասնակիցների շարքերում է, գրական-մշակութային օրերի շրջանակներում առիթ է եղել պատերազմից հետո առաջին անգամ Արցախ այցելելու, ինչպես ինքն է ասում՝ մի տեսակ սիրտ չէր անում, բարդ հոգեվիճակ էր: «Բավականին հետաքրքիր, աշխույժ շաբաթ էր: Իրենք՝ արցախցիները, բավականին ակտիվ մասնակցություն ունեին: Արցախը շնչում է, ապրում և ապրելու է լիարժեք կյանքով՝ գրական, մշակութային առումով: Տեսնեիք միայն, թե պատերազմից հետո երեխաներն ինչ գունավոր, գեղեցիկ պատկերներ էին ստեղծել, մանկան աչքերն այլ կերպ են ամեն ինչ տեսնում, իրենցից շատ բան ունենք սովորելու: Նայում ես շուրջդ՝ խանութները գործում են, փողոցներում մեքենաներ են, շուկայում առևտուրը եռում է: Մարդիկ ամուր են, պինդ, իրենց հողը չեն տալու, չեն լքելու այն, բայց անորոշության մեջ են: Չգիտեն, թե վաղն իրենց գլխին ինչ է գալու: Վաղը Երևանը կամ Բաքուն, Մոսկվան կամ Բրյուսելն ի՞նչ են որոշելու, ումի՞ց է կախված իրենց ճակատագիրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Հավելում է՝ ստացվում է, որ արցախցու ճակատագիրը որոշում են առանց նրան հարցնելու: «Ամենամեծ խնդիրն անորոշությունն է: Եղել եմ Ճարտարում, Մարտակերտում, Ամարասում, գյուղերում, ամեն հնարավոր տեղ: Բոլոր վայրերում կյանք կա, համարյա ամեն գյուղ իր երգ ու պարի համույթն ունի: Արցախը նույնն է, բնականաբար, ավելի փոքր սահմաններով, սահմանամերձ հատվածներով անցնում ես, ամեն տեղ թուրքի դրոշներն են, բայց մարդիկ չեն վախենում, չեն ընկճվել, բայց կա անորոշություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ Արցախը համամարդկային անարդարության, բողոքի ձայն է: «Եթե թշնամին վաղը գա մի գյուղ ու ասի՝ դատարկեք այն, ի՞նչ պիտի անեն մարդիկ: Ով զենք ունի, պիտի կռվի, գուցե մեռնի, ով էլ չէ, կին ու երեխա վերցնի ու հեռանա: Սա ավարտ չունեցող ընթացք է: Այսպիսի խաղաղություն չի լինում, այսպիսի պատերազմ էլ չի լինում, սա չգիտեմ էլ, թե ինչ է: Արցախի կապիտուլ յացիան ստորագրել է, հիմա էլ Հայաստանի կապիտուլ յացիան է ստորագրելու, հետո էլ հեռանա: Վայոց ձորում կրակոցներ են, եթե հետ գնանք ժամանակագրական առումով, որքա՞ն նման դեպքեր են եղել: Բայց ամենակարևորը՝ ինչ-որ բան մեր մեջ է փոխվել, պատրաստ ենք ամեն ինչ տալ: Բանակ չունենանք, բայց խաղաղություն լինի, զենքը վայր դնենք ու կանգնենք զինված թշնամու դիմաց, իսկ թշնամին ասում է՝ ավելի լավ, կսպանեմ քեզ: Վաղը որ գան Երևանը տարհանելու, վախենամ, թե երևանցին էլ սուս ու փուս ամեն ինչ առանց դիմադրելու տա ու հեռանա, գուցե միայն ասի՝ մի վերջին բաժակ սուրճը խմեմ Կասկադում ու նոր գնամ»,-եզրաափակում է Հուսիկ Արան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6