Ֆինանսական համակարգի խրախճանք՝ տնտեսության իրական հատվածի և մարդկանց թշվառության խորապատկերին. «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնության, շարունակվող գնաճի, ինչպես նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են անկանխիկ վճարումներին: Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձել է նվազագույն աշխատավարձի և նպաստի բարձրացմանը:
«Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 9,4%-ով, իսկ մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը՝ 6,9%ով:Ենթադրաբար, այդ տիրույթում կլինի նաև կենսաթոշակների բարձրացումը: Նախքան այդ թվերին անդրադառնալը, հարկ է նշել, որ ցածր կենսամակարդակով երկրներում, ինչպիսին Հայաստանն է, տնային տնտեսությունների եկամուտների մեծ մասը ծախսվում է սննդամթերքի վրա: 2020 թվականին մանրածախ առևտրի շրջանառության մեջ պարենային ապրանքների մասնաբաժինը կազմել է 58 %, որը 0,4 տոկոսային կետով ավելի է 2019 թվականից: Ընդ որում, մինչև 2019 թվականը դրսևորվել են այս ցուցանիշի նվազման միտումներ, իսկ 2020 թվականից՝ աճի միտումներ, ինչը նաև նշանակում է աղքատության մակարդակի բարձրացում»,ընդգծեց մեր զրուցակիցը:
Մատնանշելով մի շարք ցուցանիշների մասին՝ նա հավելեց. «Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022-ի հունվար-մայիսին 2021ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը կազմել է 19,9 %: Այս ցուցանիշն ստացել են գյուղատնտեսական 58 արտադրանքի քանակների և միջին գների վերաբերյալ տվյալների հիման վրա: Եթե չդիտարկենք մյուս ապրանքների և ծառայությունների աճը, ապա միայն այս մասով ակնհայտ է դառնում նվազագույն աշխատավարձի, նպաստների կամ կենսաթոշակների բարձրացման նշաձողը. այն առնվազն պետք է 20-25 % լինի, սակայն այդպիսի բարձրացման մասին խոսք չկա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ խոսել սոցիալական լարվածության մեղմման մասին: Ավելին, դատելով այս տարվա անցած ժամանակահատվածում ձևավորված ոչ միայն ներքին, այլև համաշխարհային միտումներից՝ 2023ին սպասվում է ավելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ, որի մեղմման հիմնավոր ուղին կարող է լինել տնտեսության զարգացման արագացումը: Նպատակահարմար է թվում առնվազն 30 %-ով «սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» պետական բյուջեի ծախսային հոդվածով միջոցների ավելացումը, թեկուզև փող տպելու ճանապարհով»:
Տրամաբանությունը, Գագիկ Վարդանյանի խոսքով, հետևյալն է. «Վերոնշյալ հոդվածով տրամադրվող միջոցներն ամբողջությամբ ծախսվում են հիմնականում սննդամթերքի, պակաս չափով՝ ծառայությունների համար, այսինքն՝ սպառման հետաձգում չի կարող տեղի ունենալ: Եթե նույնիսկ չառանձնացվեն պարենային, ոչ պարենային ապրանքները, ապա 2021 թվականին մանրածախ առևտրի շրջանառության 42,7%-ը կազմել է այս հոդվածով ծախսերի մասնաբաժինը: 2021-ի աճի տեմպի պահպանման և նշված բարձրացումները հաշվի առնելու դեպքում այդ մասնաբաժինը կմնա գրեթե անփոփոխ: Մինչդեռ 30 %-ով նշված հոդվածի աճը կհանգեցնի ինչպես մանրածախ առևտրի շրջանառության նշանակալի մեծացմանը՝ առաջացնելով հարկային մուտքերի համապատասխան ավելացում, այնպես էլ կբարձրանա նշված ծախսերի մասնաբաժինը՝ հասնելով 46,9%-ի: Այդպիսով, ինչ-որ չափով կբարելավվի բնակչության սոցիալապես խոցելի մի զգալի հատվածի սոցիալական վիճակը: Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ուղիներից մեկը սոցիալական ակտիվ քաղաքականությունն է»:
Անդրադառնալով դրամի ամրապնդմանը, զուգահեռ դիտարկելով նաև շարունակվող գնաճային դրսևորումները՝ Գագիկ Վարդանյանը մի շարք հանգամանքների մասին մատնանշեց: «Գնաճը գլոբալ երևույթ է, ինչ-որ չափով արհեստական խթանված՝ ամեն ինչի մեղքն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության, ըստ էության, նեոֆաշիզմի դեմ պատերազմի անարդարացի լինելու տնտեսական հենքի ստեղծման համար: Սա Արևմուտքի անբարո կեցվածքի դրսևորումն է, որն ավելի ցայտուն դրսևորվեց Արցախյան երկրորդ պատերազմի նկատմամբ նրա վերաբերմունքով: Ինչ վերաբերում է դրամի ամրապնդմանը, ապա այդ մասին շատ է ասվել. դոլարը դարձել է անպիտան արժույթ: Նկատի ունենալով այն, որ մեր տնտեսությունը սերտ կապված է ՌԴ տնտեսության հետ, բնականաբար, ռուբլու ամրապնդումը հանգեցրել է դրամի ամրապնդմանը: Միաժամանակ, ՌԴից մեծաթիվ քաղաքացիների՝ թերևս ժամանակավոր ներգաղթը նպաստել է արտարժույթի առաջարկի, մի շարք ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Բացի դրանից, աշխարհի մի շարք երկրներում, կապված էներգակիրների գների բարձրացման հետ, տեղի է ունենում գնաճի շղթայական ռեակցիա, որը չի կարող չդրսևորվել ՀՀ-ում գնաճի տեսքով:
Տնտեսական և քաղաքական անորոշությունները նույնպես էական դերակատարում ունեն այդ գործընթացի վրա: Խնդիրն անգամ գնաճը չէ: Խնդիրը երկրի տնտեսության դիմադրողականության բարձրացումն է, որի պայմաններում գնաճային ճնշումներն այդքան ցավագին չեն լինի: Ամեն դեպքում, իշխանությունները պարտավոր են համարժեք սոցիալական և տնտեսական բնույթի միջոցներ ձեռնարկել՝ հատկապես սոցիալապես խոցելի խավերին, ՓՄՁ-ին այդ ցնցումներից եթե ոչ զերծ պահելու, ապա գոնե դրանք մեղմելու համար: Պետք է նկատի ունենալ նաև, որ, բացի սոցիալական հետևանքներից, դրամի արժևորումը խիստ բացասական ազդեցություն է ունենում արտահանման վրա: Անշուշտ, միայն այդ լծակով չէ, որ պետք է բարձրացվի արտահանվող ապրանքների մրցունակությունը, պահանջվում են նաև տեխնոլոգիական փոփոխություններ, շուկաների խոր իմացություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա Գագիկ Վարդանյանն այն անբավարար գնահատեց: Նրա խոսքով, եթե տնտեսական բլոկի կառույցները չլինեին, արդյունքը նույնը կլիներ: «Քաղաքականություն մշակողները և իրականացնողները գուցե տեղյակ չեն, որ տնտեսական ոլորտին առնչվող օրենքները, կառավարության որոշումները պետք է տնտեսագիտական հիմնավորում ունենան, միտված լինեն երկրի տնտեսության և տնային տնտեսությունների վիճակի բարելավմանը, այլապես խոսքը կվերաբերի կամայականությանը, պետական անարդյունավետ և անհեռանկարային կառավարմանը»,հավելեց նա:
Գ. Վարդանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին: Մեր զրուցակիցը մատնանշել է տարակուսանք առաջացնող այն հանգամանքները, որոնք նկատել է դեռ այն ժամանակ, երբ օրենքը պարզապես նախագիծ էր: ««Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հիմնավորման, նաև դրա ընդունմամբ պայմանավորված օրենսդրական մյուս փոփոխությունների նպատակներ են սահմանվել կանխիկ դրամաշրջանառության նվազեցումը, հարկային վարչարարության բարելավումը և պայքարը ստվերային տնտեսության դեմ, ինչպես նաև ֆինանսական միջնորդության ծավալների մեծացումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Մյուս նպատակն անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորումն է: Բայց միայն կանխիկ դրամաշրջանառության սահմանափակմամբ նշված խնդիրների լուծման մոտեցումը բավականին պարզունակ ու չհիմնավորված է: Ավելին, ըստ հեղինակների, առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներ են դիտարկվել բուժսպասարկումը, կրթականը: Ստացվում է, որ կրթական հաստատություններում տեղի են ունենում կանխիկ գանձված վարձավճարների յուրացումներ, ինչը առանց սովորողների թվի թաքցման հնարավոր չէ: Բայց սա ոչ թե ստվեր, այլ քրեական հանցագործություն է: Բացի դրանից, դժվար է համաձայնել, որ հենց այդ ոլորտներն են առավել ստվերային և կոռուպցիոն: Գուցե այլ ոլորտներում են, ինչպես, ասենք, պետական գնումները, նաև ճանապարհաշինությունը»,-նշեց նա:
Գագիկ Վարդանյանը շեշտեց՝ ինքնանպատակ է թվում նաև անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են. հարմար է, եթե, օրինակ՝ սմարթֆոնով կարող ես կատարել կոմունալ և այլ վճարումներ, գումար փոխանցել ինչ-որ մեկին: Բայց դա մշակույթ է դարձել տնտեսության նոր, արագ զարգացող հատվածներում բարձր որակավորմամբ աշխատողների համար, որտեղ նաև վարձատրությունն է արժանապատիվ: Ինչ վերաբերում է ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմանը և այդպիսով ֆինանսական համակարգի զարգացմանը, ապա մասնագիտական առումով կոռեկտ չէ միայն անկանխիկ գործառնությունների միջոցով ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմամբ պայմանավորել մի ամբողջ համակարգի զարգացումը: Այս առումով ուշագրավ է, որ Հայաստանի ֆինանսական զարգացման ցածր համաթվի (0,26) պարագայում այդ համաթիվը ձևավորող մյուս երկու ենթահամաթվերից ամենաբարձրը ֆինանսական հաստատություններինն է (0,47), իսկ ֆինանսական շուկաներինը կազմում է ընդամենը 0,03: Այս պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»:
Ընդգծելով օրենքի այլ դրույթների մասին՝ նա հավելեց. «Եթե ինչ-որ մեկն իր խնայողություններով ցանկանում է, օրինակ՝ ավտոմեքենա կամ բնակարան գնել, ըստ օրենքի պահանջի, պետք է դրա համար նախատեսված գումարը մուտքագրի բանկային հաշիվ և դրանից կատարի վճարում, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ կապված բանկային ծառայությունների հետ: Ինչո՞ւ: Օրենքի հեղինակները այս առումով նշում են ֆինանսական միջնորդության ծավալների մեծացման, անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման նպատակների մասին: Լավ, բայց ինչո՞ւ պետք է այդ նպատակների իրագործման համար ՀՀ քաղաքացին վճարի, որի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ: Այսինքն, արտասահմանից ստացված անհատական տրանսֆերտների, բանկերից և ֆինանսական կազմակերպություններից, գրավատներից ստացված վարկերի մի որոշ մասը, օրենքի ուժով, կհոսի հետ՝ դեպի այդ հաստատություններ»:
Գագիկ Վարդանյանի դիտարկմամբ, օրենքի «գլուխգործոցը» գրավատներին առնչվող դրույթն է: «Եթե կարճ, ապա խոսքը գործունեության այդ տեսակը տնտեսական լծակի միջոցով վերացնելու մասին է: Կանխիկ գործարքների սահմանաչափերը (2022 թ. հուլիսի 1-ից՝ 80 հազար դրամ, 2023 թ. հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, 2024 թ. հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ) ինքնին խոսում են երկրի բնակչության ծայրահեղ ցածր կենսամակարդակի մասին: Օրենքով, փաստորեն, բանկերին լրացուցիչ հնարավորություն է ընձեռվում նպաստել մարդկանց ցածր կենսամակարդակի էլ ավելի ցածրացմանը, չհաշված այլ անհարմարությունները, որոնցից տեղին կլինի անդրադառնալ մեկին: Վերջերս մի միջադեպ տեղի ունեցավ: Մի գյուղից տարեց մի անձնավորության մոտակա քաղաքի բուժկենտրոն հասցնելու համար շտապ օգնության խմբին պետք էր վճարել 20 հազար դրամ:
Մի պահ պատկերացնենք, որ այդ գումարը ստանալու համար մարդը դիմել է գրավատուն, որն էլ այդ գումարը փոխանցել է նրա բանկային հաշվին: Գյուղում էլ բանկոմատ չկա: Դա դեռ ոչինչ, ճանապարհին կարելի է գտնել: Բայց պարզ է, որ 20 հազար դրամ հնարավոր չի լինի ստանալ, քանի որ պայմանավորված միջնորդավճարի չափով՝ այդ գումարը կնվազի 300 դրամով: Այսինքն՝ 19 700 դրամ չի լինի վճարել այդ ծառայության համար: Նշվածը կարելի է անվանել բանկերի, ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի խրախճանք՝ տնտեսության իրական և տնային տնտեսությունների հատվածների թշվառության խորապատկերին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



