Արթիկում բախվել են «ՎԱԶ 21723»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. երեք մարդ վիրավորվել է
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Միքայել Ս.-ն, նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 45-ամյա Նելլի Վ.-ն և 36-ամյա Քրիստինե Մ.-ն բժշկական օգնության ստանալու նպատակով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



