«Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել»․ Անդրեն այսօր տոնում է ծննդյան 43-ամյակը
LIFEՏևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն այսօր տոնում է իր ծննդյան 43-ամյակը և այդ առիթով նա հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ կից գրելով․ «Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել։ Երջանիկ եմ, որ հաջող աստղի տակ եմ ես ծնվել։ Այսօր իմ օրն է»։
Նշենք նաև, որ երգիչը հաղթել է Armenian Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգը 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին։ 2006 թվականին առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է։
Անդրեն ծնվել է Ստեփանակերտում և վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



