Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի օրոք քաղաքացին չի կարողանում իր ցանկացած արժույթով բանկից կանխիկացնել իր գումարը. Թագուհի Թովմասյան

BLOG
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ն․Փաշինյանի իշխանության պայմաններում քաղաքացին չի կարողանում իր ցանկացած արժույթով բանկից կանխիկացնել նույնիսկ իրեն պատկանող գումարը․
Քաղաքացիների բողոքների հետքերով․․
Արդեն մի քանի օր է՝ շարունակաբար բողոքներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք մասնավորապես նշում են, որ բանկերը հրաժարվում են դոլարով փոխանցված գումարը դոլարով տրամադրել իրենց կանխիկացման և պարզապես տեղեկացնում են, որ այս պահին բանկը գումարը կարող է տրամադրել կանխիկացման ՀՀ դրամով։ Արդյունքում մարդիկ շատ դեպքերում ստիպված են լինում բանկի նշած փոխարժեքով և ՀՀ դրամով կանխիկացնել իրենց փոխանցված գումարը, ինչը նշանակում է, որ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները՝ դոլարով կանխիկացնելու դոլարով իրենց փոխանցված գումարը։
 
Առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացու համար լրացուցիչ ֆինանսական դժվարություններ առաջացնելն անթույլատրելի է։ Արժույթի տատանումների այս պայմաններում քաղաքացիներն արդեն իսկ ամենատարբեր խնդիրների առաջ են կանգնել, և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրավասու օղակների` օրենքով թույլատրելի միջամտության անհրաժեշտություն է առաջանում։
 
Քաղաքացիներից ոմանք էլ նշում են, որ փոխանցումների իրականացումից առաջ որևէ կերպ չեն տեղեկացվում, որ դոլարով փոխանցված գումարը հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամով, ուստի իրենք զրկված են նաև այս մասով որոշում կայացնելու իրավունքից, մինչդեռ քաղաքացիները պետք է նախապես տեղեկացվեն և ազատորեն կարողանան իրացնել իրենց փոխանցված գումարը համապատասխան արժույթով կանխիկացնելու իրավունքը։
 
Քաղաքացիների մի խումբ էլ մատնանշեց խնդիրների մյուս մասը, որոնք վերաբերում էին արդեն փոխանցումների նկատմամբ կիրառված տոկոսագումարներին։ Ինչպես հայտնում են մասնագիտական օղակները, այո՛, բանկերն իրենք են այս մասով որոշումներ կայացնում, բայց և քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ մի կողմից տոկոսագումարները բավականին բարձր են, մյուս կողմից էլ այդ պայմաններում դրանք տարածվում են ինչպես փոխանցողի, այնպես էլ ստացողի վրա։
Հարցի կապակցությամբ պարզաբանում եմ պահանջել և ստացել ՀՀ կենտրոնական բանկից առ այն, որ որոշ դեպքերում ունենում ենք կանխիկ դոլարի պակասուրդի հետ խնդիր՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակով. Այո՛, կա սահմանափակում կանխիկ դոլար հայթայթելու հետ։ Եվ որոշ դեպքերում հնարավոր է՝ բանկերը տվյալ պահին չունենան կանխիկ դոլար, դրա համար դնեն այդ պահանջը/պայմանը, որ փոխանակվի այլ արժույթով, այդ թվում՝ ՀՀ դրամով։
 
Տեղեկացա նաև, որ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում արդեն իսկ տարբեր հայցեր կան այս թեմայով և հաշտարարը պիտի այդ հայցերի քննումները իրականացնելու հետ կապված որոշ գործողություններ կատարի։
 
ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանն էլ իմ ներկայացրած հարցերին ի պատասխան նշեց, որ խնդիրը և խնդրի օբյեկտիվությունը պայմանավորված են վերջին շրջանի իրադարձությունների պատճառով կապիտալների տեղաշարժի (մասնավորապես ՌԴ-ից) նկատելի ակտիվությամբ պայմանավորված կանխիկ ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի, այդ թվում սպեկուլյատիվ պահանջարկի ակտիվացմամբ։ Այս պայմաններում բանկերը ստիպված են լինում երբեմն կիրառել մարտավարական լուծումներ` հաշվի առնելով, որ անհրաժեշտ կանխիկի բավարար առկայությունը սկզբունքային հարց է՝ բանկերում համապատասխան լիկվիդայնությունը ապահովելու և կանխիկի պահանջարկը ըստ առաջնահերթությունների բավարարելու համար։ Իսկ փոխանցումների նկատմամբ կիրառվող տոկոսագումարները ձևավորվում են վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանվող վճարներից։
Հասկանալով հանդերձ խնդրի որոշակի օբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանի հավաստիացումը, որ կանխիկացման հնարավոր սահմանափակումների խնդիրը իրավիճակային է, համատարած ու կայուն չէ, պայմանավորված է ՀՀ բանկերից չկախված ու նշված հանգամանքներով, որոնց ազդեցության թուլացման ու շուկայում անհրաժեշտ ծավալով կանխիկի առկայության պարագայում այսպիսի հնարավոր սահմանափակումները բնականաբար կվերանան, պետք է նշել հետևյալը․
Նույնիսկ այս իրավիճակում չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ի պաշտպանություն դրանց։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին իր պետության մեջ չի կարողանում ազատորեն իրացնել իր իրավունքները՝ ցանկալի արժույթով կանխիկացնել նույնիսկ իրեն պատկանող գումարը։
 
Հուսով եմ՝ իրավասու օղակները կգնան բողոքների հետևից և կհասնեն համակարգային լուծման, այլ ոչ թե կոչ կանեն քաղաքացուն գրավոր դիմել համապատասխան բանկին, ինչպես ահազանգերով տեղեկանում եմ:
Հետևողական կլինեմ խնդրի կարգավորման առումով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia