Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այցելել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։
Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



