Հայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության. Արտակ Զաքարյան
BLOG
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, չմնաց գեթ մեկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխոսեր ընդդիմության մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա: Վերջապես բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմության` խորհրդարան չի լինում:
Ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունն է իմաստ և բովանդակություն տալիս խորհրդարանական քննարկումներին: Այլապես, այն վերածվում է կռապաշտության: Իրենք խոսում, իրենք քվեարկում և իրենք ծափ տալիս պետության կործանմանը:
Ընդդիմության երկու խմբակցությունները, ուղիղ ութ ամիս ակտիվ աշխատել են խորհրդարանում, մասնակցել նիստերին, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով, այլընտրանքային առաջարկներով, առողջ քննադատությամբ և քաղաքական հայտարարություններով: Ի՞նչ են ստացել արդյունքում. խուլիգանական ծեծկռտու՞ք, վարչապետական հիստերիա՞, հիվանդագին մեկնաբանություննե՞ր, անհարգալից վերաբերմու՞նք, ընդդիմադիր պատգամավորին ԱԺ ամբիոնի մոտից սերժանտների կողմից ձեռքերն ոլորելով հեռացնե՞լ, նախաձեռնությունների մերժու՞մ, արտահերթ նիստերին ուսապարկերի չմասնակցություն-տապալու՞մ...
Լավ իմացեք, Հայաստանն ունի ընդդիմություն և այն ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին: Բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի ԱԺ կրկեսին ու բեմադրվող ֆարսին: Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար:
Լավ չի չէ՞ առանց ընդդիմության ո´չ հարգելի կապիտուլյանտներ: Դե խելքներդ գլուխներդ հավաքեք, ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն: Եթե իհարկե դուք այդքան կաք:
Հայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության: Դուք ինքնասիրահարված ապուշի նման, 2018թ.-ից մերժել եք բոլոր տիպի համագործակցությունները, խորհուրդներն ու առաջարկությունները: Դուք պետք է հեռանաք ու չխանգարեք երկիրը կարգի բերելուն:





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia
E-auto Becomes the Official Represen...
3
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
4
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
5
IDBank and Idram participate in Career City Fest