Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական կողմը մտադիր չէ Բրյուսելին թույլ տալ շարժվել Անդրկովկասում ինչպիսի՞ «փաթեթային» լուծում է հնարավոր. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը հետաձգվում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով առցանց ասուլիսում, ասել է, որ «Ադրբեջանը բոյկոտել է Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպումը»։ Նրա խոսքով, կողմերը պետք է քննարկեին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախնական տեքստը, «միավորեին գաղափարները և որոշեին, թե ի՞նչ ձևաչափով, ի՞նչ արագությամբ և, ընդհանրապես, ի՞նչ դրույթներ պետք է ներառվեն այդ համաձայնագրում»։

Բայց Բաքուն չի արձագանքել Հայաստանի արտգործնախարարության առաջարկին Բրյուսելում անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Եվ ոչ միայն դա: Բաքուն չի արձագանքել արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով, այս անգամ նման հանդիպմամբ Բաքուն և Երևանը պետք է գագաթաժողով նախապատրաստեին բարձր մակարդակով։ Նկատի ունենալով այն, որ նման միջոցառումը նախատեսվում էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանավորությամբ, հարց է առաջանում դրա ձախողման պատճառների մասին։ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով իրավիճակը մեկնաբանում է «ընդհանուր տերմիններով»։

Ադրբեջանական հրապարակումները պնդում են, որ Բաքուն իբր վրդովված է: Նախ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունից, որ «առանց ղարաբաղցի հայերի կարծիքը հաշվի առնելու անհնար է հասնել խնդրի համապարփակ կարգավորման Ղարաբաղյան հակամարտությունում»։ Երկրորդ հերթին՝ նաև նրանից, որ Երևանը շարունակում է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի անհրաժեշտության մասին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համատեքստում։ Այնուամենայնիվ, Կլաարը նման հայտարարություն արել է դեռ հունիսի սկզբին, և հարց է ծագում՝ ինչու՞ է Բաքուն որոշել այսքան ուշ արձագանքել դրան։ Բացի դա, կա ևս մեկ սյուժե: Օրեր առաջ ընդունելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկին, բայց մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը դրական կընդունվի»։

Ալիևը նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հետ կապված իր պարտավորությունները չկատարելու մեջ, որոնք «հայկական կողմի իրավական պարտավորություններն են»։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերակենդանացման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման անհրաժեշտության մասին դատողություններից։ Հետևաբար, ինտրիգն այն է, թե ինչո՞ւ է Բաքուն որոշել այս անգամ հրաժարվել ԵՄ-ի միջնորդական ջանքերից, և արդյոք, ինչպես Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, պատահակա՞ն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը, որը ֆորմալ նշանակված է, չի ընդունել ամերիկյան կողմի հրավերը՝ քննարկելու Ղարաբաղը: Հիշեցնենք նաև, որ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ նշել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

Այսինքն, ստացվում է, որ Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումները Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար միայն, այսպես կոչված, մոսկովյան հարթակն օգտագործելու վերաբերյալ սկսել են համընկնել։ Երևանն առայժմ այլ մոտեցում ունի, թեև փաստացի Մոսկվայի միջնորդական ջանքերով են սկսվել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները, քննարկվել կապի ենթակառուցվածքի վերականգնման խնդիրները և նախապատրաստվել է խաղաղության պայմանագիրը։ Բայց այստեղ ևս խնդիրներ կան։ Ելույթ ունենալով Աշխաբադում՝ Կասպից ծովի վեցերորդ գագաթաժողովում, Ալիևն ասել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապուղի է, «արդեն իրականություն է դառնում»։ Բաքվի հրապարակումները պնդում են, որ դա ակնհայտ է դառնում հունիսի 3-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածություններից հետո։

Սակայն Երևանից հակասական հայտարարություններ են հնչում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է «Բաքվին միջանցք տրամադրելու շուրջ բանակցությունների բացակայության մասին»։ Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 21-ի բոլոր եռակողմ հայտարարություններից ոչ մեկում միջանցքների մասին խոսք չկա։ Ընդ որում, Բաքուն և Երևանը Մոսկվայի միջնորդությամբ արդեն պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ, և քննարկումը միայն մայրուղու շուրջ է։

Ադրբեջանը, հաշվի առնելով Ռուսաստանի աճող շահագրգռվածությունը դեպի հարավ, դեպի Իրան, դեպի Պարսից ծոց և Թուրքիայով դեպի Միջերկրական ծով ելքով հաղորդակցական բեկում ստեղծելու հարցում, հույսը դնում է Մոսկվայի աջակցության վրա։ Բայց Բաքուն պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա, որպեսզի արագացնի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նման «փաթեթային» լուծումը միանգամայն հնարավոր է։ Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ Երևանը մանևրում է, փորձում է հատուկ խաղ խաղալ՝ որպես գլխավոր մոդերատոր հույսը դնելով ԵՄ-ի վրա։ Սակայն, Արևմուտքի հետ կոշտ դիմակայության ֆոնին, ռուսական կողմը մտադիր չէ Բրյուսելին թույլ տալ շարժվել Անդրկովկասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder