Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Խորացող ճգնաժամ՝ գլոբալ քաղաքական, խորհրդարանական և սահմանադրական մակարդակներում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմում պարտությունից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորացել, և շարունակաբար այդ ճգնաժամը նորանոր շերտեր է ընդգրկում։ Չնայած նրան, որ իշխանությունները հայտարարում են, թե երկրում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այնուամենայնիվ, առկա գործընթացներն այլ իրողության մասին են վկայում։

Իշխանությունները համակարգային իմաստով կանգնել են լեգիտիմության խնդրի առաջ, որովհետև նրանք հայտարարում են, թե իրենք ժողովրդի կողմից մանդատ են ստացել, սակայն մյուս կողմից էլ՝ այնպիսի քաղաքականություն են վարում, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդի շահերին ու ցանկություններին։ Ավելին, նրանց ներկայիս գործողությունները նախընտրական շրջանում հանրությանը չեն ներկայացվել, այսինքն՝ հանրությունը մանդատ չի տվել այն ամենի համար, ինչ նրանք անում են: Այլ կերպ ասած՝ իշխանությունները դադարել են ներկայացնել ժողովրդին։

Այսինքն, նրանք ժողովրդին երբեք էլ չեն ներկայացրել, պարզապես հանրության մի հատվածի վստահությունն են վայելել, իսկ հիմա չեն ներկայացնում նույնիսկ այդ հատվածի մեծամասնությանը: Եվ քաղաքական ինստիտուտները ոչ միայն չեն կարողանում հաղթահարել պատերազմի, «Փաշինյանի անվան» պարտության և տարածքային կորուստների հետևանքով ծագած քաղաքական մարտահրավերները, այլև անգործության են մատնված կամ կազմաքանդման եզրին են գտնվում։ Ներքաղաքական ճգնաժամի բնորոշ տարրերից է նաև բևեռացման, արմատականացման, թշնամանքի ու անհանդուրժողականության մթնոլորտը:

Երկրում ընդհանրապես բացակայում է քաղաքական երկխոսությունն ու բանավեճը։ Իսկ ընդդիմությունն աննախադեպ ճնշումների է ենթարկվում, ընդդիմադիրները դառնում են ատելության գեներացման ու քրեական հետապնդումների թիրախ։ Մյուս կողմից էլ երկրում հասունանում է խորհրդարանական ճգնաժամը։ Մայիսից սկսած ընդդիմությունը հանրահավաքային պայքար է սկսել և չի մասնակցում ԱԺ նիստերին։ Այդպիսով, ներքաղաքական պայքարի տրամաբանությունը խորհրդարանից տեղափոխվել է փողոց։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, թե որևէ իմաստ էլ չկար, որ ընդդիմությունը խորհրդարանի հարթակի միջոցով փորձեր հասնել փոփոխությունների, քանի որ, միևնույնն է, իշխող ուժն իր ցանկացած նախագիծն ու օրենսդրական փոփոխություններն անցկացնում է, իսկ ընդդիմությունը դրանց վրա ազդելու լծակներ չունի։

Բայց հարցի մեկ այլ կողմն է, որ իշխանությունները ոչ թե քայլեր են ձեռնարկում ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ուղիներ գտնելու հարցում, այլև այն ավելի են մղում դեպի փակուղի։ Օրինակ՝ քպականները փորձում են ԱԺ-ն ամբողջովին իրենցով անել և մոնոպոլիա հաստատել։ Այդ համատեքստում էլ օրերս իշխանական ուժի ներկայացուցիչներն ԱԺ նիստ հրավիրեցին և քվեարկությամբ դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչին հետևեց ընդդիմադիրների կողմից ԱԺ հանձնաժողովներում ունեցած պաշտոններից հրաժարվելու քայլերը՝ որպես բողոքի նշան։ Եվ եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների համար նոր թեկնածուներ չառաջադրեն, այդ տեղերը մնալու են թափուր, ՔՊ-ն լրացնել չի կարող, քանի որ դրանք օրենքով հատկացված են ընդդիմությանը։

Ավելին, այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին մամուլում, որ ընդդիմության օրակարգում է նաև ընդհանրապես հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցը, ինչի արդյունքում խորհրդարանական հարթակը վերջնականապես կորցնելու է իր քաղաքական բովանդակությունը, քանի որ ամբողջությամբ վերածվելու է «մեկ դերասանի թատրոնի»։ Բացի խորհրդարանական ճգնաժամից, երկրում նաև սահմանադրական ճգնաժամ է տիրում, ինչի մասին փաստում են մասնագետները։ Իշխանությունների հետևողական քայլերը ցույց են տալիս, որ նրանք ընդհանրապես թքած ունեն Սահմանադրության, սահմանադրական կարգի պահպանման և օրենքների վրա։ Եվ չնայած Փաշինյանը շարունակում է «դեմոնացնել» նախկիններին և նրանց մեղադրել բազմապիսի մեղքերի մեջ, սակայն նախկինների օրոք չի եղել որևէ դեպք, երբ պետական իշխանության անմիջական ցուցումով շրջափակվեն պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմնի՝ Սահմանադրական դատարանի մուտքերը, իսկ դրան որևէ իրավական հետևանք չհաջորդի։

Ու խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ միայն չեն բավարարվում նրանով, որ ճնշումների և այլ գործիքների կիրառման միջոցով ոչնչացրեցին ՍԴ-ի ինքնուրույնությունը, այլև ցանկանում են ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորել և ստեղծել Գերագույն դատարան, որը կդառնա իրենց ցանկությունները կատարող մարմին։ Ավելին, այսօր սահմանադրական ինստիտուտները դադարել են գործել։ Իրավական պետություն ստեղծելու անվան տակ իշխանությունները մեկը մյուսի հետևից քանդեցին եղած կառույցները, իսկ Սահմանադրությունը համարեցին միայն իրենց իշխանությունը պահելու գործիք՝ միաժամանակ ամրապնդելով սուպերվարչապետական համակարգը։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև Սահմանադրությանը հակասող նախագծերի անցկացումը։ Այս ամենին զուգահեռ, իշխանությունների օրակարգում է պահվում սահմանադրական փոփոխությունների հարցը։

Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանադրական փոփոխությունների անվան տակ, ընդհանուր առմամբ, փոփոխությունների իմիտացիա է արվում։ Դեռևս 2020 թվականի փետրվարին հաստատվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը, սակայն ամիսներ անց դրա գործունեությունը կասեցվեց, և այդպես էլ հարցական մնաց, թե դրա կազմում ընդգրկված մարդիկ այդքան ժամանակ ինչով են զբաղվել։ Իսկ 2021 թվականի դեկտեմբերից սկսվեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, այս տարվա մարտի վերջին էլ հաստատվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը։ Ու այս անգամ ևս անհասկանալի է մնում, թե ամիսներ շարունակ կոնկրետ ինչով են զբաղվում սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը, քանի որ անբովանդակ նիստերից ու անորոշ հայտարարություններից այն կողմ ոչինչ հայտնի չէ դրանց մասին։

Բայց ուշագրավ է, որ Փաշինյանը Սահմանադրության օրվա առիթով իր հղած ուղերձում հատուկ նշել է, որ ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Միևնույն ժամանակ, նա հարկ է համարել հատուկ ընդգծել, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։

Այն դեպքում, երբ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա, ապա իմաստը ո՞րն է նոր համակարգային սահմանադրական փոփոխության գործընթացի գնալու։ Թերևս այստեղ է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, քանի որ հակառակորդ պետությունները Հայաստանի առաջ նաև սահմանադրությունը փոխելու պահանջ են դնում։ Բացառված չէ նաև այն տարբերակը, որ հանրության ուշադրությունը դառն իրականությունից շեղելու նպատակով Փաշինյանը հերթական բլեֆն է գործի դնում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign