Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ովքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարկադրում են Երևանին կապիտուլ յացիայի» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գլխավոր միջնորդներից մեկը: ՌԴ ԱԳՆ-ն, հետևելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համառ պահանջներին, գործնականում այլևս չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» արտահայտությունը, և արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դադարել է գործել։

Հիմնական պատճառը իբր թե այն է, որ մյուս երկու հիմնական միջնորդները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, չեն ցանկանում Ռուսաստանի հետ համատեղ աշխատել։ Իբր թե, հայերի բախտը չի բերել Արևմուտքի պատճառով, որը «ցավալի» է նաև Ռուսաստանի համար։ Սկզբունքորեն նաև Ալիևն է անընդհատ ընդգծում այդ մոտեցումը։ Մոսկվան և Բաքուն գրեթե միաժամանակ չեն նշում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները։ Հայաստանը դեռևս անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Իրենց հերթին՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս չեն բացառում միջնորդությունը ինչպես այդ խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափով։

Ընդ որում, Արևմուտքը նաև նախաձեռնել է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթակ Բրյուսելում ԵՄ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո։ Սակայն բրյուսել յան բանակցությունների բովանդակությունը քիչ է տարբերվում մոսկովյան բանակցություններից։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը պնդում էր, որ Հայաստանն իջեցնի Ղարաբաղին կարգավիճակ տալու պահանջների նշաձողը։ Նման դիրքորոշումը արդարացի քննադատության տեղիք է տալիս Հայաստանում և Ղարաբաղում, իսկ Նիկոլ Փաշինյանի արտահայտած նման միտքը ընդդիմադիր բողոքի շարժման է հանգեցրել, որը, սակայն, երկու ամիս անց ավարտվել է անհաջողությամբ՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջի առումով։ Հայ փորձ ա գետ Հայկ Մա ն ա սյա ն ը գտնում է, թե պատահական չէր, որ Հայաստանում ընդդիմության բողոքի ակցիաներն ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցից հետո։ Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ: Խոսքն այն մասին է, որ այդ միջանցքը վերահսկելու է Ռուսաստանը։ Ալիևն անհանգստանալու ոչինչ չունի, քանի որ ինչպես «Լաչինի միջանցքում» են հսկողությունն իրականացնում ռուս խաղաղապահները, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքում» տարանցումը կապահովեն ռուս սահմանապահները։ Այստեղ գլխավորը ոչ թե զորքերի տեսակն է, այլ «ռուս» արմատը։ Հետևաբար, եթե ամեն ինչ համաձայնեցված է, ապա ինչի՞ համար են ընդդիմության բողոքները։

Լավրովի՝ Երևան կատարած այցից հետո, ելնելով անաչառ միջնորդի տրամաբանությունից, նա այցելել է նաև Բաքու։ Այդ այցը, ըստ էության, ամբողջությամբ հաստատել է Մանասյանի ենթադրությունը պայմանավորվածություններ լինելու վերաբերյալ։ Հայաստանում հասարակությունն ու ԶԼՄները հայտնվել են ծայրահեղ տագնապալի վիճակում։ Ստացվում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ չկան, քանի որ Ռուսաստանը, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանին ստիպում է կապիտուլ յացիայի ենթարկվել։ Այս առումով հարց է առաջանում. դե, եթե ամեն ինչ որոշված է, Ռուսաստանին հաջողվել է «համոզել» Փաշինյանին ստորագրել փաստաթղթի վերջնական տարբերակը, որը նաև լրիվ ընդունելի է Ալիևի համար, ապա ինչո՞ւ չի նշվում այն ստորագրելու տեղն ու ժամանակը: Ավելին, եթե Հայաստանը պատրաստ է բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնալ, ապա թուրքերի ու ադրբեջանցիների ինչի՞ն է պետք Հայաստանում ռուսական սահմանային վերահսկողությունը։ Հասկանալի է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման գործում իր գերակայությունը պահպանելու համար, որտեղ Ղարաբաղի հարցը ընդամենը գործիք է։ Ստացվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները, որպեսզի դադարեցնեն հերթական արյունահեղությունն ու խնդիրները, պետք է դառնան Ռուսաստանի միութենական պետության թեկնածու։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դատելով Փաշինյանի քաղաքականությունից, նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա այդ հարցում Ալիևը դեռ դժվար թե համաձայնի նման դիվանագիտական կոմբինացիայի։ Լավրովը նշել է, որ ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում իր գործընկերների կողմից մերժման չի հանդիպել։ Ի՞նչ է դա նշանակում: Միգուցե գործընկերներից մեկը որոշել է ձգձգե՞լ ժամանակն ու բանակցային գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ չի մերժում Ադրբեջանի առաջարկները, իսկ Ալիևը հակառակն է պնդում: Ինչո՞վ է դա պայմանավորված, եթե ոչ Բաքվի ցանկությամբ՝ պահպանել առկա իրավիճակը, քանի դեռ չեն պարզվել Ուկրաինայում ռուսական գործողության արդյունքները։ Ստացվում է, որ Երևանը չի՞ կարող Լավրովին ասել, և նրա փոխարեն Բաքու՞ն է խոսում: Ադրբեջանն ավելացնում է գազի արտահանումը Եվրոպա՝ թերևս հաշվի առնելով թուրքմենական և ղազախական գազի տարանցման իր հնարավորությունները, չխոսենք նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունում և Թուրանի ապագա բանակում Բաքվի հատուկ դերի մասին։ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Ջոզեֆ Բայդենի, հերթական անգամ չեղյալ է համարել 907-րդ ուղղումը, որն ավելի վաղ արգելում էր Վաշինգտոնին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Ստացվում է, որ այսօր Ալիևի ընտրությունից է կախված Հարավային Կովկասի ճակատագիրը՝ Կենտրոնական Ասիայի հետ միասին։ Ամբողջ հարցն այն է, թե Բաքուն ի՞նչ ընտրություն կկատարի։

Առայժմ նա համարվում է Ռուսաստանի «ընկերը, դաշնակիցը, գործընկերը»։ Բայց որպեսզի այդ «առայժմ»-ը մշտական դառնա, Ադրբեջանը պետք է ընտրի Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման վայրը։ Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է (ներառյալ մտրակը բլիթի հետ): Այսօր Ռուսաստանը «մտրակ» է օգտագործում եղբայրական Ուկրաինայի դեմ, իսկ Ադրբեջանի նկատմամբ ընտրել է «բլիթը»։ Ռուսաստանում փոխվում են իշխանության մարդիկ, և նրանց հետ՝ նաև տրամադրությունները։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե հանկարծ Ալիևը որոշի փոխել դեպի Ռուսաստան իր ուղղվածությունը հօգուտ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy