«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը
SPORTԻտալական «Ռոման» բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հռոմեական ակումբի եւ «Յուվենտուսի» նախկին խաղացող Անջելո Դի Լիվիոն հայտնել է, որ կողմերը մոտ են համաձայնության։
«Շատ հուսալի աղբյուրից է տեղեկութունը, որը Ռոնալդուն կտեղափոխվի «Ռոմա»։ 20 օր առաջ տեղի է ունեցել հանդիպում եւ քննարկվել է հարցը։ «Ռոման» մտադիր է տրանսֆերի մասին հայտարարել հուլիսի 7-ին՝ 7-րդ ամսվա 7-րդ օրը»,- Դի Լիվիոյի խոսքը մեջբերում է Sport Network-ը։
Ավելի վաղ, «Ռոմայի» նախկին խաղացող Ֆաբիո Պետրուչին հայտնել էր, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ջանքեր է գործադրում Ռոնալդուի տրանսֆերի համար։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



