Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան

INTERVIEW

Արցախի խորհրդարանում այսօր ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ:

Պատգամավորը հարցրեց, թե ներկայումս կառուցվում է ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնություն, որի հետևանքով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը:

«Հայաստանի վարչապետն ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով: Արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցեև բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն,  և համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը»,- հարցրեց  Մետաքսե Հակոբյանը։

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց, որ երթուղու վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել  Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են:

«Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը»,–ասաց Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հայաթափման մասին պատգամավորի հարցին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել և, որ խոսքը միայն Աղավնո բնակավայրի մասին է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք, իսկ Աղավնոյի հարցով ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակվում են։

«Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից։ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաև, որքան գիտեմ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»:

Մետաքսե Հակոբյանը այդ պատասխանից փաստեց, որ 6-րդ կետի շրջանակներում չէ այն, ինչը որ կատարվել է և կրկին մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Նիկոլ Փաշինյանի ասածներից ելնելով՝ նա ամեն կերպ փաստում է, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է ԱՀ իշխանության հետ, այդ դեպքում՝ եթե ամեն բան պարզ է և ամեն բան համաձայնեցրել եք, ինչո՞ւ հանրությանը չեք տեղեկացնում՝ ի՞նչ է իրենց սպասվում»,–հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց, որ Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետի հետ քննարկման ժամանակ ասվել է, որ բանակցություններ են տանումայդ հարցով, հավելելով, որ ոչինչ գաղտնի չէ։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6