Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ բիգուդիները (երբեմն օգտագործվում է նաև հայերեն մազափաթթուկ տարբերակը)՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրանց շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող են փոխել իրենց մազերի ձևը և վարսերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրներն իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդիների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը, «մի բավարարվեք մակերեսային հայացքով. ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ո՛չ որևէ իրի ինքնատիպությունը, ո՛չ էլ դրա արժանիքը»:

Իրականում բիգուդին որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի: Ապակե տարաներ, ծաղկամաններ, փայտե կոներ... ժամանակին ինչ ասես չեն օգտագործել հույն աղջիկներն իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կա՛մ պարապությունից, կա՛մ ուշադրության պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին՝ դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն, ցավոք, կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերն իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել:

Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ՝ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիներ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդի» անվանման համար մենք պարտական են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեներ: Հետագայում` մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեներ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդիների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի նորաձևությունը կարճատև է եղել: Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված:

Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև՝ ավելի նման բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդիները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդիներն օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդին հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդիները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները, շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիներ օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46