Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». խոսելով պատերազմի վտանգի մասին՝ այս կերպ շանտաժ է անում բնակչությանը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղու շահագործումից հետո Բերձորը, Աղավնոն, նաև Սուսը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չհերքվեց նաև պաշտոնական մակարդակով: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, թեպետ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ շրջանցիկ ճանապարհի մասին կետ կար, բայց՝ ոչ ավելին: Այս իմաստով, ըստ նրա, օդում կախված հարցեր կան:

Ռ. Մարգարյանը կարծում է, որ թեպետ հեշտ չէ, բայց այս հարցում զիջումների չգնալ հնարավոր է: «Թեպետ հայտարարվում է, որ դրա իրականացման մասով այս տարվա հուլիսի մասին խոսք լինել չի կարող, և հայկական կողմն իր բաժինը պետք է կառուցի, մեկուկես տարի կա՝ մինչև այդ կետն ի կատար ածվի, բայց խոսքը ռեալ սցենարի մասին է, ինչի իրականացման հող է ստեղծվում: Հուլիսին չի լինի, բայց, կախված նաև հայ-ադրբեջանական ընդհանուր իրավիճակից, ինչ-որ պահի կարող է իրականություն դառնալ: Մյուս կողմից՝ Փաշինյանն ուղերձ է հղում Բաքվին առ այն, որ իրենց խոսքի տերն են»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը՝ անդրադառնալով նշվածի շուրջ պաշտոնական հայտարարություններին:

Նրա խոսքով, դժվար է հասկանալ, թե այս հարցում Փաշինյանի կառավարությունն ինչ դերակատարություն ունի. «Նորմալ իրավիճակում այդ հարցը պետք է կարգավորվեր եռակողմ պայմանավորվածության շրջանակում: Այնպես չէ, որ Ադրբեջանը ուր ուզեր՝ կարող էր ճանապարհ սարքել: Ըստ երևույթին, այդ հարցը պետք է համաձայնեցվեր և՛ հայկական, և՛ ռուսական կողմի հետ: Ի վերջո, ռուսական կողմն է պայմանավորվածությունների կատարման երաշխավորը: Բայց նաև տեղեկատվության բացակայություն կա:

Պարզ չէ, օրինակ՝ Արցախում կա՞ տեղեկություն համաձայնության վերաբերյալ: Փաշինյանի խոսքերով, Արցախի իշխանությունները տեղյակ են գործընթացից, իսկ թե ճանապարհը որտեղով պետք է անցնի, չեն մանրամասնում, կամ՝ պարզ չէ, միայն Ալիևի որոշումն է, թե համաձայնեցված է եղել: Շատ հարցեր, մեծ հաշվով, շրջանցված, օդում կախված են և պարզաբանման կարիք ունեն: Առաջին հերթին Արցախից պետք է բարձրաձայնեն, թե ինչի հիման վրա է ճանապարհն անցնում կոնկրետ հատվածներով: Արցախի իշխանությունը շահագրգռված պետք է լինի, որ հարցերը բարձրաձայնվեն, որովհետև, այո, շրջանցիկ ճանապարհի մասին խոսք կա 2020 թ. եռակողմ հայտարարության մեջ, բայց՝ ոչ ավելին»:

Շեշտելով Ադրբեջանի շտապողականության մասին նաև ճանապարհի կառուցման, առաջիկայում այն շահագործելու հարցում՝ քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Ադրբեջանը շտապում է, որովհետև անհասկանալի է, թե ինչ կլինի մեկ տարի հետո: Ցավոք սրտի, նախաձեռնությունն Ադրբեջանի կողմից է: Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն իրար մեղադրում են նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չկատարելու մեջ: Մենք շեշտը դնում ենք գերիների վրա, իրենք ասում են՝ կոմունիկացիաները չեն բացվել, մինչդեռ կոմունիկացիաները չեն բացվել երկուստեք: Այսինքն, այնպես չէ, որ բոլոր կետերը կատարվել են, ու մնացել է Բերձորի հանձնումը Ադրբեջանին: Շատ հարցեր կան այստեղ, որոնց հեռանկարները կապված են նրանից, թե ով կկարողանա իր գիծն առաջ տանել: Այս տեսանկյունից ևս այս պահին խնդիրներն առաջ տանելու նախաձեռնությունն Ադրբեջանինն է: Այն, որ գերիների՝ ամենահեշտ լուծելի հումանիտար հարցն առ այսօր չի լուծվում, վկայում է, որ հայկական կողմի դիրքերը այդքան էլ ուժեղ չեն, մինչդեռ այդ հարցն ամենապարզն է՝ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի դիմաց: Իրականում նաև վերոնշյալ հարցում զիջումների չգնալ հնարավոր է: Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, մեծ հաշվով, փոխկապակցված են: Հիշենք, որ հայտարարությունը ստորագրելուց հետո Փաշինյանի իշխանությունը շտապ հանձնեց տարածքները, միանգամից վերադարձրին նաև իրենց գերիներին: Երևանը միշտ առաջինն է բոլոր կետերը կատարելու պատրաստակամություն հայտնում, իսկ հետո փորձում Բաքվից ինչ-որ քայլեր պահանջել: Հիմա միայն ուժեղ ճնշմամբ կարելի է հասնել նրան, որ այս անգամ այդ տարբերակը չգործի, որ այս անգամ Հայաստանը իր կոնկրետ պահանջները ներկայացնի, որոնց կատարումը բխում է նախ մեր ժողովրդի շահերից: Իրականում վտանգն այն է, որ այս իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների՝ հանուն իր պատկերացրած խաղաղության, բայց զիջումներով խաղաղության հասնել չի կարելի:

Խաղաղության հասնել հնարավոր է միայն ուժեղանալով, ուժեղ բանակով ու քո շահերն առաջ տանելով: Խաղաղության օրակարգը ոչ թե զիջումներից է կախված, այլ թե որքանով է ուժեղ քո անվտանգության համակարգը» Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ սեփական գիծն առաջ տանելու համար, սակայն, վստահ և ուժեղ իշխանություն է հարկավոր. «Այս իշխանությունը փորձում է իշխանությունն իր ձեռքում պահել, դրա համար ինչ գին ասես՝ կվճարի, իր համար էական չէ խնդիրը: Պատրաստ է ցանկացած գին վճարել, եթե զգա, որ դա է իշխանությունը պահելու գինը: Այլ հարց է, որ պետք է թույլ չտալ, որ ամեն ինչ հենց այդ կետին հասնի: Հակառակ դեպքում նման վտանգ կսպառնա ոչ միայն Բերձորին, Աղավնոյին, Սուսին, այլև ընդհանրապես Արցախին: Դրա համար Հայաստանում պետք է այս իշխանության վրա ճնշումն ուժեղացվի, որպեսզի զիջումների չգնալու շանս լինի:

Սա է ամբողջ տրամաբանությունը, կապը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Իսկ եթե ամեն ինչ թողնենք Նիկոլին ու իր թիմին, ապա մասնավորապես Նիկոլը խաղաղության օրակարգի անվան տակ պատրաստ է ամեն ինչ զիջել, որպեսզի հանգիստ ղեկավարի: Միայն ուժեղ դիմադրության դեպքում է, որ զիջումները հնարավորինս քիչ կլինեն: Ի դեպ, սա հասկանում է թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը: Միգուցե սա է պատճառը, որ վերջին շրջանում Ալիևն ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ է ճնշում Փաշինյանին: Իսկ վերջինս, խոսելով պատերազմի վտանգի մասին, այս կերպ շանտաժ է անում բնակչությանը: Նոր պատերազմով սպառնալով՝ այդ շանտաժով նա պարզապես արդարացնում է զիջումների իր քաղաքականությունը: Իսկ նոր պատերազմն այդքան հեշտ չէ, միջազգային իրավիճակը խառն է, բայց ոչ այն աստիճան, որ ով երբ ուզի կարող է պատերազմ սկսել»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year