Տիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»
SPORTԼոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան մեկնաբանել է լուրերը, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
«Նեյմարը պետք է տեղափոխվի «Չելսի»։ Եթե դա տեղի ունենա, ապա միայն դրական կարելի է գնահատել։ Նեյմարը ներկայացման կարիք չունի։ Ես դեռ հստակ ոչինչ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- Տիագու Սիլվայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



