«Շտապօգնություն» սերիալի աստղը խեղդվել է գետում
SOCIETYԱՄՆ-ում ահացել է դերասանուհի Մերի Մարան, որը նկարահանվել է «Շտապօգնություն» եւ «Ոսկերներ» հայտնի սերիալներում։ Նախնական տվյալներով՝ նրա մարմինը հայտնաբերվել է գետում։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը աստղին սպանելու հետքեր չի հայտնաբերել, սակայն շուտով դիահերձում կկատարվի՝ պարզելու Մարայի մահվան ստույգ պատճառը։ Նախաքննությունը շարունակվում է։
Մերի Մարան իր դեբյուտը կինոյում կատարել է 1989 թվականին «Սպանություն Փրեփիում» ֆիլմում։ Նա մեծ հայտնիություն ձեռք բերեց նկարահանվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Շտապօգնություն», «Ոսկորներ» եւ «Հետախույզ Նեշ Բրիջես»։ 2003 թվականին դերասանուհին նկարահանվել է «Էմն ու ես» կարճամետրաժ ֆիլմում, որից հետո արժանացել է «Angel» միջազգային կինոփառատոնի մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



