Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



