Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարի մեքենան կարային արտադրանքի դետալների միացման կամ վերջնամշակման սարք է։ Կիրառվում է կտորի, տրիկոտաժի, կոշիկի և թեթև արդյունաբերության այլ ճյուղերում, ինչպես նաև կենցաղում։ Իհարկե, օրինակ՝ Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չկա: Դրա մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում կարի մեքենան Զինգերի հայտնագործությունը չէ: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ:

Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և, կատարելագործելով մեխանիզմները, ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաները առանձնանում էին նրանով, որ դրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու մեթոդը: Սակայն 1814 թվականին ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծեց ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, Ուոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և այլ գյուտարարներ սկսեցին աշխատել թելելու անցքը ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային առանցքի ստեղծման ուղղությամբ:

1830 թվականին Բարտելեմի Տիմոնյեն ստացավ կարի մեքենայի առաջին արտոնագիրը և բացեց աշխարհի առաջին մեխանիզացված կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում Էլիաս Հոուն մշակեց մաքոքային առանցքը և ստացավ այդ մեխանիզմով աշխատող կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատում էր րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունն այն էր, որ ասեղը հորիզոնական էր տեղաշարժվում, իսկ կարվող գործվածքները շարժվում էին ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ էին առաջանում: 1850 թվականին՝ Վիլսոնի, իսկ մեկ տարի անց Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն ասեղը ուղղահայաց էր շարժվում և հարմարեցված էր հատուկ սարք՝ ոտքով հյուսվածքը հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ բարելավվել է կառուցվածքը, իսկ մեքենան դարձել է ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված:

Զինգերը ծնվել է 1811 թվականին Նյու Յորքում հրեա ջրաղացպան Ադամ Ռայզինգերի ընտանիքում: Մինչև 1850 թվականը նա հասցրել է աշխատել դերասան և փայտա-քարամշակման գործիքների նախագծող: Ընդ որում, ո՛չ բեմում և ո՛չ էլ նախագծային կազմակերպությունում Զինգերը տաղանդով չի փայլել: 1850 թվականին Զինգերը հայտնվում է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման արհեստանոցում: Հենց այդտեղ է բացահայտվում Զինգերի գյուտարարական տաղանդը: Նա նորարարություններ է կատարում՝ կատարելագործելով կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացնում է նրա կարի մեքենայի նախատիպը:

Այնուամենայնիվ, 1851 թվականին հայտնվում է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան՝ շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր իրավաբան Կլարկի համագործակցության, որը սկզբից ուղղակի երրորդ գործընկեր էր: Ներկայումս էլ կարի մեքենաները պահանջված են և խիստ տարածված, ընդ որում՝ հիմա անգամ գրպանի կարի մեքենաներ կան, էլ չասած՝ գործարանային բարձր արտադրողականությամբ մեքենաները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card