Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

-Ինչպես հայտնի է, արդեն իսկ ձևավորվել է հայ-ադրբեջանական սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով, որտեղ ներառված են ոլորտային մասնագետներ, որոնք, ինչպես հայտնի է, պետք է փոխհամաձայնության գան երկու երկրների միջև գոյություն ունեցող ռիսկային հարցերի և սահմանային խնդիրների լուծման շուրջ: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, հնարավո՞ր է՝ հանձնաժողովը կարողանա համաձայնության գալ և,ամենակարևորը, այդ փոխադարձ պայմանավորվածությունները լինեն հայանպաստ։

-Որպեսզի երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների գործունեության արդյունավետության մասին գոնե կարելի լինի մտածել, իմ կարծիքով, նախ՝ սահմանազատման գործընթացը պետք է սկսեն այն մասերում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Մասնավորապես, լինի դա Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում, թե Սյունիքի մարզի արևել յան սահմանագծով, այդտեղից պետք է սկսեն։ Ես հասկանում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ հակառակ են անում, ու հույս էլ չունեմ, որ իմ պատկերացրած տարբերակով կարող է շարժվեն, բայցև ձեր նշած հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնության պատկերն ի սկզբանե կարող է պարզ լինել։ Խնդիրներ շատ են լինելու միանշանակ։ Մինչ այս պահը ադրբեջանական զորքերը մեծ ամրաշինական աշխատանքներ են կատարում իմ նշած սահմանային հատվածներում, մասնավորապես, և՛ Վերին Շորժայի, Կութի, և՛ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լճի, Խոզնավար-Արավուս հատվածներում, և՛ Ճակատենի ու Ներքին Հանդի հատվածներում։ Նրանք մինչ այս պահը ասում են, որ իրենց կանգնած հատվածներով է անցնում սահմանը, ու եթե սահմանագծման հանձնաժողովի աշխատանքից հետո փոփոխություններ չեղան հիշյալ հատվածներում հօգուտ մեզ, ուրեմն, հերթական թոզփչոցիին ենք ականատես լինելու, և հերթական անգամ կապացուցվի, որ ներկա ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի հայրենիքը մաս-մաս դավադրաբար հանձնում է թշնամուն։ Սահմանագծման աշխատանքները կարող են տարիներ տևել, և այդ առումով կարևոր է, որպեսզի հիմքը ճիշտ դրվի, չպետք է ընկրկել։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները հայ-ադրբեջանական բանակցությունների բաղկացուցիչ մաս են կազմելու, և այդ ամենն ուղղակի կապ ունի նաև մնացյալ պրոցեսների հետ։ Հարցն այն է, որ ադրբեջանական կողմը այսքան ժամանակ իր ուզածին հասել ու փորձում է հասնել ռազմական և քաղաքական պարտադրանքի ճանապարհով, վիճահարույց հարցեր շատ են լինելու, ու երկկողմ կամ եռակողմ (ՌԴ-ն՝ որպես միջնորդ կողմ) ձևաչափով համաձայնության չգալու պարագայում ևս պետք է գտնել մեխանիզմներ, որպեսզի գոնե այս փուլից սկսած, նաև հետագայում ի վնաս մեզ հարցերը չլուծվեն։ Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ այդ ուղղությամբ արդյունքներ կունենաք, թե ոչ: Համենայնդեպս, այս իշխանությունները տարբեր ժամանակափուլերում մեզ միշտ փաստի առաջ են կանգնեցրել, և ոչ մի դրական արդյունք չեն գրանցել։ Արդյոք կունենա՞նք ձեռքբերումներ կամ հայանպաստ լուծում... Ակամայից հիշեցի Փաշինյանի այն խոսքերը, որ ասում էր ՝ «չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կա լուծում կամ չլուծում», բայց այնպես է ստացվում, որ լուծման ու չլուծման պարագայում էլ շահում են ադրբեջանցիները։

-Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերն այսօր բավական ինտենսիվ բնույթ են կրում, և փաստն այն է, որ դարձյալ զոհեր ենք ունենում, ավելին՝ իշխանությունների կողմից որևէ դատապարտող ու կոշտ հայտարարություն չի հնչում, արդյոք հնարավո՞ր է՝ այս դեպքերը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացնեն։

-Ինչո՞ւ պետք է կոշտ հայտարարություններ անեն կամ դատապարտեն, այդ մարդիկ այլ իրականության մեջ են ապրում, իրենք հայտարարել են «խաղաղության դարաշրջանի» մասին ու այդ կաղապարներից դուրս չեն գալիս, իսկ զուգահեռ իրականությունում պատերազմից հետո սահմանային լարվածության առումով գրեթե փոփոխություն չկա, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ շարունակում է իր ագրեսիվ ռազմական գործողությունները:Հիշո՞ւմ եք նախորդ տարվա տարբեր ամիսներին ադրբեջանական զինված ուժերի հարձակման դեպքերը, որոնց արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից տասնյակ քառակուսի կիլոմետրերով տարածք է բռնակցվել Ադրբեջանի կողմից, նույնը՝ այս տարի, Սյունիքի արևել յան սահմանագծային հատվածում, Երասխի ուղղությամբ և այլն։ Հայկական կողմը վերջին մեկուկես տարում տասնյակ զոհեր և վիրավորներ է ունեցել, դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողներ են անհետացել, կեսին վերադարձրել են, մի մասի ճակատագիրն էլ անհայտ է, ի՞նչ է պետք հասկանալու համար, որ թշնամին, ինչպես վերը նշեցի, իր ուզածին հասնելու համար ռազմական ու քաղաքական պարտադրանքի ձեռագիր է որդեգրել, նույն սպառնալիքները շարունակում է՝ ուժ կիրառելու պատրաստակամություն հայտնելով, եթե, օրինակ՝ չբացվի «Զանգեզուրի միջանցքը», էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախում նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ինչպիսի լկտի ու ագրեսիվ վարքագիծ է դրսևորում ադրբեջանական կողմը։ Իսկ ձեր վերջին հարցադրմանը կարող եմ արձագանքել հետևյալ կերպ. մարդիկ ամեն ինչ տեսնում են, մի մասը չի լռում, բարձրաձայնում են խնդիրները, բայց, ցավոք սրտի, մեծ մասը փորձում է ձևացնել, որ պատերազմ չկա, զոհեր չկան։ Սա շատ տհաճ իրողություն է, պետք է պատասխանատվության գիտակցում ունենանք, չպետք է տեսանելի վտանգներն արհամարհենք ու ձևացնենք, թե իբր դրանք գոյություն չունեն։ Հասարակությունը պետք է պահանջի այս իշխանություններից՝ նրանց պարտադրելով խոսել ու պատասխանել հարցերի, թե ինչո՞ւ «խաղաղության դարաշրջանում» ունենք նույն սպառնալիքները, ունենք զոհեր, գերիներ, վիրավորներ, տարածքների կորուստ։

-Իշխանությունները պատրաստվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի թեման, այսպես ասած, վերջնականապես լուծել. կառավարության նիստերից մեկում պաշտպանության նախարարը նշել էր, թե ԳՇ պետը պետք է լինի նախարարի տեղակալ, ինչպես նաև մի շարք ֆունկցիաներ պատրաստվում են վերցնել ԳՇ պետի տիրույթից: Չե՞ք կարծում, որ սա հերթական անգամ պաշտոնի հարմարեցում է, որով իշխանությունը կփորձի իր քիմքին հաճելի կադր ունենալ։

-«Պաշտպանության մասին» օրենքում արվող փոփոխությունների ամենաքննարկվող թեման կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. ըստ փոփոխության, ԳՇ պետը պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որն էլ իր հերթին պետք է ենթարկվի վարչապետին։ Այսինքն, հայկական բանակը վերակառուցվելու է ռուսական մոդելով։ Ռուսական բանակում ևս ԳՇ պետն առաջին փոխնախարարն է։ Բայց որքան էլ նմանատիպ մոդել փորձի ներդրվել այստեղ, շատ փորձագետներ իրավացիորեն նշում են, որ այս կառավարման մոդելն իր մեջ քաղաքական ենթատեքստ էլ է պարունակում։ ԳՇ պետին պաշտպանության նախարարին ենթակայեցնելն իշխանությունները որոշել են նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ այն ժամանակվա ԳՇ պետ և 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը։ Այժմ քաղաքական ղեկավարությունը ցանկանում է հետագայի համար բացառել նմանատիպ սցենարները։ Այսինքն, ԳՇ պետի պաշտոնը քաղաքական պաշտոն է դառնում, սակայն խնդիրն այն է, որ քաղաքական թիմի անդամները կարող են շուտ-շուտ փոխվել, բայց ԳՇ –ի պաշտոնը շուտ-շուտ փոխելու պաշտոն չէ։ Չնայած, այս իշխանությունները մինչ այդ էլ նմանատիպ տրամաբանությամբ էին առաջնորդվում՝ 3 տարվա մեջ փոխելով ԳՇ 3 պետ, պաշտպանության չորս նախարար։ Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ այդպիսի հաճախակի փոփոխություններով քաղաքական ղեկավարությունը զինված ուժերը քաղաքականացնելու փորձերով է զբաղված եղել, ինչն էլ իրականում իր ուղիղ ազդեցությունն է ունեցել բանակի մարտունակության վրա, և այդ ամենն էլ 2020 թ. աշնանը ճակատագրական եղավ մեր պետության ու ժողովրդի համար։

-Ըստ իշխանությունների, արդեն շրջանառության մեջ դրված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով բանակում սպասվում է բարեփոխումների փաթեթ, ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես կարծում եմ, որ ինչ փոփոխություններ էլ փորձեն կատարել, ինչ մոդելի էլ անցնենք, առաջնահերթ պետք է գաղափարական մտածողության փոփոխություն տեղի ունենա։ Եթե չկա ոգի, գաղափար, շատ դժվար է լինելու։ Կարող են թղթերի վրա շատ բան գրել, բայց չեն կարող ազգ-բանակ հայեցակարգը ծաղրողները նույն ազգ-բանակ հայեցակարգն առաջ քաշել, չեն կարող բանակը որպես կալանավայր, պատժամիջոցների վայր համարող իշխող ուժի ներկայացուցիչները գաղափարապես այլ բանի մասին խոսել, այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց, զինված ուժերի ծառայությունը, մեղմ ասած, իր բնականոն հունից դուրս եկավ։ Երբ վարչապետի մակարդակով ասում ես, որ մինչ 2018 թ. մենք ունեցել ենք թույլ զինված ուժեր, արդեն իսկ փոխում ես հասարակական տրամադրվածությունը բանակի հանդեպ, ստեղծում ես անպաշտպանվածության մթնոլորտ: Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ։ Շատ անելիքներ կան, դժվարություններ կան, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր բանակի երբեմնի հեղինակությունն ու մարտունակությունը բարձրացնենք։ Խաղաղության օրակարգի ապահովման կարևոր գործոնը մարտունակ բանակ ունենալն է, եթե ունեցար դա, և՛ դիվանագիտական ճակատում, և՛ պատերազմը կանխելու ճանապարհին կլինես առավել արդյունավետ և ուժեղ։ Ներկա իշխանություններն արդեն իսկ դանդաղել են այս ճանապարհին, դրա համար էլ անընդհատ զիջում ենք, անընդհատ կորուստներ ենք ունենում։

-Վերջին շրջանում բանակում տիրող միջանձնային հողի վրա տեղի ունեցող միջադեպերն են շատացել, որոնք, ցավոք, հաճախ ունենում են արյունոտ վերջաբան: Գաղտնիք չէ, որ նման դեպքերի ավելացումը նաև սպայական հատվածի թերացման հետևանք է: Ձեր կարծիքով, խնդիրը կարգավորելու համար ի՞նչ արմատական ռեֆորմներ է պետք իրականացնել, և արդյո՞ք այս իշխանություններն ի վիճակի են նման կտրուկ քայլերի ու կարգավորումների գնալ։

-Ինչպես վերը նշեցի, այս իշխանություններն արդեն շատ են դանդաղել։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում սպանության ու ինքնասպանության դեպքերը կարևոր հանգամանք են, որպեսզի հասկանանք՝ բանակում բարեփոխումները բավարա՞ր են, թե՞ ոչ։ Մանավանդ պատերազմից անմիջապես հետո հայեցակարգեր պետք է փոխվեին, զինծառայության կազմակերպումը պետք է փոխվեր միանգամից։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած զինծառայողների մի մասը պատերազմի մասնակիցներ են եղել, որոնց հոգեֆիզիոլոգիական բնութագրերն օբյեկտիվ պատճառներով փոխվել է հենց ծառայության ընթացքում, կան այլ բազմաթիվ դեպքեր, դրանց պատճառներն էլ այլ են, որոնք առանձին մասնագիտական ուսումնասիրությունների առարկա են։ Այո, պատճառների մեջ պետք է նշել նաև հրամկազմի կրթական, պրոֆեսիոնալիզմի, կարգապահության մակարդակը։ Այդ իսկ պատճառով անելիքները շատ են, մեզ արմատական բարեփոխումներ են պետք, ոչ թե բանավոր կամ գրավոր ասելիքով, այլ իրական աշխատանքով ու դրանց լուծումներով։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference