Բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս
SOCIETYՆախօրեին բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս. դեպքը տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզում, հայտնում է RT-ն։
Կրասնուֆիմսկի հիվանդանոցի բուժաշխատող Ալեքսանդր Կոնստանտինովը գործընկերների և ընտանիքի հետ միասին նշել է բուժաշխատողի օրը ափին, որտեղից օգնության կանչեր է լսել, այս մասին պատմել է շրջանի ղեկավար Եվգենի Կույվաշևը։
«Ալեքսանդրն անմիջապես նետվել է ջուրը և դուրս հրել աղջկան, սակայն նա չի կարողացել դուրս գալ»,- հայտնել է նահանգապետը։
Կոնստանտինովն աշխատել է շտապօգնության մեքենայում 37 տարի։ Նրան հետմահու կնվիրեն «Սվերդլովսկի շրջանին արժանիքների համար» II աստիճանի նշանը, նշել է Կույվաշևը։
Երկու տարի առաջ բժիշկի որդին մարդկանց փրկել է այրվող տնից,-հավելել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



