Ջոնսոնը մտադիր է կազմակերպել Զելենսկու և Էլիզաբեթ Երկրորդի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնական այցով Լոնդոն հրավիրել, հաղորդել է The Sunday Times-ը:
Նշվում է, որ հոկտեմբերին նախատեսված ուղևորության շրջանակում Ուկրաինայի ղեկավարը կարող է հանդիպել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Զելենսկու այցը Բրիտանիա պետք է համընկնի Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության համաժողովին նրա մասնակցության հետ։
Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Բորիս Ջոնսոնը երկու անգամ եկել է Կիև՝ աջակցություն հայտնելու երկրին։ Երկրորդ այցը տեղի է ունեցել հունիսի 18-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



