Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ծովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ տառապողների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը սկսել է Ախալցխեի բերդի գրոհը:

1882– ծնվել է էվոլ յուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը՝ հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը՝ սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:

2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

2007-Վանաձորի բնակիչների շրջանում արձանագրվել է թունավորման 19 դեպք՝ կապված մարզի անտառներում սկսված ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:

2008-Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

2012- շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

2013-Գյումրին ստացել է 10 նոր ավտոբուս՝ հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով։

2016-Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ;

2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

2018- կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան, կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

2019-վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիել յանը որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները։

ԱՇԽԱՐՀ

635- վախճանվել է չինական Տան դինաստիայի հիմնադիր Լի Յունը:

1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը:

1580-հրատարակվել է լ յութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:

1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ դուքս Դ՝Արտանյանը:

1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:

1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու (Ստալին) կողմից թալանվել է ինկասատորական կառքը:

1919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:

1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:

1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:

1967– տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրում՝ մոտ 400 միլիոն հեռուսադիտող). «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:

1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:

1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:

1996-Սաուդյան Արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 20 մարդ, որից 19-ը՝ ամերիկյան զինծառայողներ:

1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:

1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսոր Եվգենի Մորգունովը:

2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալա բնակավայրի վրա:

2009– վախճանվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր, «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia