Հայտնի են Շատունովի կյանքի վերջին ժամերի մանրամասները
SOCIETYՌուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Երաժիշտը կյանքի վերջին ժամերն անց է կացրել ընկերների հետ Մերձմոսկվայում՝ բնության գրկում, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը։
Հունիսի 22-ի առավոտյան նա ընկերների հետ ձկնոսության է գնացել։ Երաժիշտը նրանց հետ գարեջուր է խմել ու խեցգետին կերել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շատունովը գանգատվել է սրտի հատվածում ցավերից։ Տանը դեղ չի եղել, եւ ընկերները նրան շրջանային հիվանդանոց են տարել, ուր ախտորոշվել է միոկարդի ինֆարկտ։
Երաժիշտը մահացել է Դոմոդեդովսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների՝ նրան վերակենդանացնելու փորձերից հետո։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



