«Ինտերը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ, Լուկակուն կվերադառնա
SPORTԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի մեկ տարվա վարձակալության վերաբերյալ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
29-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության համար «Չելսին» կստանա 8 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։ Լուկակուի աշխատավարձը կլինի 8 միլիոն եվրո։ «Չելսիում» նա ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո։
Անցած ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար վճարել էր 113 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Լուկակուն գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



