Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 530,6 տոննա միրգ-բանջարեղենի ներկրումը
ECONOMICS«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի սկզբից թույլ չի տվել Ադրբեջանից 530,6 տոննա բուսաբուծական արտադրանքի ներմուծում Ռուսաստան, հայտնում է minval.az-ը։
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն չի թույլատրվել ներմուծել Ադրբեջանից 320,9 տոննա թարմ լոլիկ, 99,8 տոննա կարտոֆիլ և 109,9 տոննա կեռաս։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ ներկրման արգելքի պատճառ է դարձել հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta Povolny), կարտոֆիլի ցեցը (Phthorimaea operculella (Zeller) և արևելյան ցեցը (Grapholitha molesta):
Բուսաբուծական մթերքների մասով փորձագետները որոշում են կայացրել ապրանքները վերադարձնել արտահանող երկրներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



