ԱԺ նախագահը շնորհակալագիր հանձնեց Orer.am կայքի լրագրողին (տեսանյութ)
VIDEOԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ ամանորյա հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ԱԺ-ում ակտիվ գործունեություն ծավալելու և հասարակությանն օրենսդիր մարմնի աշխատանքը ներկայացնելու համար:
Գ.Սահակյանը, կարևորելով լրատվամիջոցների աշխատանքը, ասաց. «Լրատվամիջոցների աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլև փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատությունների համար:

Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաև պարունակում է առաջարկություն, ու մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեությանը, թե՛ մեր համագործակցության բարելավմանը»:
Լրատվության և խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալագրով պարգևատրվեց նաև Orer.am լրատվական կայքի լրագրող Սոսե Չանդոյանը:
Նյութի աղբյուրը՝ orer.am



